Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/542

Այս էջը հաստատված է

— Հը,— Ժպտաց Մարգոն՝ նայելով ամուսնուն հեգնությամբ,- ասեմ, որ խեղճին պսուների ձե՞ռքը տաս… չեմ ասիլ:

— Չե՞ս ասիլ…— ասաց Արթենը և վազեց դեպի մահակը,-չե՞ս ասիլ:

— Ապա մեկ դպիր փայտին,— սպառնաց Մարգոն,— դպիր մեկ ե տես գլուխդ ինչպես կջարդեմ այս սանդերքով… մի′ վախենալ, ոչ մի լոմ ինձ չի հայհսյիլ դրա համար, ամենքն էլ աֆֆերիմ կասեն…

-Բոլորդ էլ սոլավներ եք,— բացականչեց Արթոնը իրեն կորցրած,— բոլորդ էլ, դու էլ, աթոռակալն էլ ու բոլոր այդ շները… ես ձեզ րոլորիդ էլ ցույց կտամ, թե Արթենն ով է։

— Արթենը պսոու է, պսու,— ասաց Մարգոն,— բլրած (ուրացող) է—ահա թե ով է Արթենը։ Հանկարծ մանուկներից մեկը, որ ելել կանգնել էր ե դիտում էր այղ տեսարանը, ասաց.

-Դեդ, բաբը սոլավ պսո՞ւ է (մա՛յրի՜կ, հայրիկը շո՞ւն թուրք Է):

-Ձայնդ, լակոտ,–գոոաց նրա վրա հայրը։

— Իհարկե պսու է,— գոչեց Մարգոն,— որ պսու չլինի, յուր կինը նրանց թողնելուց հետո այժմ էլ նրանց ո՞տը կլիզի, յուր ազգականներին նրա՞նց կմատնի…

Արթենը կատաղությունից կապտել էր: Մի ոստյունով գնաց դեպի անկյունը և մահակը ձեռքն առավ, բայց, երբ տեսավ Մարգոյի բարձրացրած ծանր սանդերքը, մի ստոր, լկտի հայհոյանք արձակեց ե գնաց դեպի դուռը։

— Լավ, կնիկ,— ասաց նա այնտեղից,— քեզ ցույց կտամ հետո, քեզ էլ ու բոլոր էշ արածողներին էլ…

— Գնա, գնա,— ձայնեց նրա ետևից Մարգոն,— էշը քեզնից շաս լավ է. գնա չիմանաս նրա զռզռոցը…

Եվ երբ Արթենը դուրս էր գնացել, ցած դրեց սանդերքը, հուզված կկզեց պատի տակ, գիրկն առավ մանուկներին ու սկսեց դառնությամբ հեկեկալ՝ լցված վշտով, բարկությամբ և ամոթով։

Այդպես ամուսին ունենա՜լ։

4.

— Ծառայիդ հրաման տվեք, բեյ էֆենդի, և ես բացատրեմ, թե ինչու բոշաները սև են լինում և միշտ թափառում են։

—Ուրիշ պատճա՞ռ կա միթե,- ծիծաղեց մի պաշտոնյա,— ինձ թվում է, որ սև են, որովհետև շատ են թափառում: