— Հըմ,— արեց մի հյուր,— ի՞նչ է նշանակում «թեև բոշա է, բայց լավ մարդ է», եթե բոշա է, ուրեմն բոշա է։
— Ներողություն,— առարկեց քյաթիբր,— բոշաներր նախ և առաջ գյավուր են, հետո՝ գող, աներես և սաստիկ հպարտ։
— Իսկ սա՞։
— Արթե՞նը… ինչ որ ուզես՝ կանի, խոնարհ է ոչխարի պես. մոտ օրերս մահմեդական էլ կդարձնենք նրան, աներես չէ և կարծեմ դող էլ չէ… ճիշտ չե՞մ ասում, Արթեն։ — Բոլորովին ճիշտ, էֆենտի,– խոնարհվեց Արթենը։
— Դեհ լավ,— ասաց կայմակամը,— պատմիր այժմ պատմությունդ, ծիծաղելի՞ է։
— Բավական ծիծաղելի, բեյ էֆենդի։
— Լավ… սուրճ բերեք, մեկ կողմից խմենք, մյուս կողմից կլսենք, այնպես չէ՞, Սոլրեյա էֆենդի։
— Այո, բեյ. հետաքրքիր է պատմությունը։
— Սկսիր, Արթեն,— հրամայեց կայմակամը,— և լավ պատմեր, հա՜…
Արթենը խոնարհվեց, ձեռքերը կրծքի վրա դրավ ու սկսեց.
— Սրանից շատ տարիներ առաջ…
— Հեքիաթ ես պատմում,— գոչեց քյաթիբր։
— Ոչ, էֆենդի, պատմում եմ, թե ինչո՞ւ բոշաների երեսները սևացան, իրենք թափառական եղան և ինչո՞ւ նրանք այնքան սիրում են էշին։
— Ի՞նչ ես ասում, էշի մասի՞ն էլ պատմություն կա։
— Այո, էֆենդըմ։
— Լավ, լավ շարունակիր տեսնենք,— ձայներ կայմակամը, տեղավորվելով թիկնաթոռի մեջ։
— Սրանից շատ տարիներ առաջ,— սկսեց Արթենը,— բոշաները քրիստոնյա նստակյաց ժողովրդի մի մասն էին։ Այն ժամանակ կար մի սուրբ եպիսկոպոս, որի հռչակի վրա նախանձեցին նրա 12 թշնամիները, Սափիոս քահանան և Կիլիսկինտոս սարկավագը…
— Ի՞նչ, ի՞նչ,— միջամտեց կայմակամը,— ինչպես ասացի՞ր․․․ Կիլիս…
— Կիլիսկինտոս։
— Հա՜, հա՜, հա՜ … քրքջացին բոլորը։
— Այո գյավուրները ինչ խայտառակ անուններ էլ ունին,— գոչեց քյաթիբր,— Կիլիս… Պինտոս… թյո՞ւ, ջենեբե՞թ…
— Շարունակիր,— գոռաց կայմակամը ծիծաղի քիջից,— հետո՞