Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/545

Այս էջը հաստատված է

— Հետո,— շարունակեց Արթենը,— այդ թշնամիները, քահանան և յուր սարկավագը…

— Կիլիս—Կիլի՞սը…

— Այո, Կիլիսկինտոսը… խորհուրդ արին եպիսկոպոսին խայտառակել։ Մի վատ կնոջ կաշաոեցին. բերին նրա մահճակալի տակ թաքցըրին, իսկ մյուս առավոտ բազմությամբ մտան եպիսկոպոսի սենյակը և դուրս հանեցին կինը…

— Վա՜հ… այ թե գյավուրներ,— ծիծաղեց կայմակամը։ Հետո, որպես թե կամենալով բացատրություն տալ մյուսներին, ասաց — գիտե՞ք, էֆենդիներ, գյավուրների խալիֆները վարդապետ և եպիսկոպոս օրենքով կին ունենալ չեն կարող, բայց առանց օրենքի մեզ նմանեն, քանիսը որ կամենան…

— Գիտեմ,— ասաց Սոլրեյա էֆենդին,— Փաթրիկ էֆենդին պատրիարքր էլ կին չունի։

— Շարունակիր,— հրամայեց կայմակամը Արթենին,— հետո:

— Հետո, բեյ էֆենդի,— երբ եպիսկոպոսը ապշել էր այդ բանից, աստծո շնորհիվ հասկացավ, որ դավադրությունը կազմել էին քահանան և մյուսները, ուստի իսկույն անիծեց նրանց ու ասաց. «Գնացեք, հանգիստ չնստեք, և երեսներդ սևանա»։ Կնոջ բերանը ծռվեց, որթնո— տեգ. 12 մարդկանց երեսների կեսը սևացավ, նրանք քաղաքից դուրս փախան և անտառի մեջ ապրեցին՝ կողով և այլն շինելով։ Նրանք ամոթից մարդկանց մեջ չէին կարողանում մտնել, իրենց կնիկներին էին ուղարկում առևտուր անելու։ Այդ օրվանից է, որ նրանց ցեղը, որ բոշաներ են, թափառում են, սև են, տղամարդիկ տանն են նստում, մազ գործում, կողով հյուսում, իսկ կնիկները տնից տան ընկած՝ առևտուր անում։

— Հա՞, հա՞,— արեց կայմակամը ոչ շատ սրտով,— ճիշտ պատմության է երևում։ Իսկ ինչո՞ւ էշին ամեն կենդանուց ավելի են սիրում և գգվում։

— Որովհետև, բեյ էֆենդի, երբ անիծվածները անտառ էին մտնում, բոլոր անասուններն իսկ խուսափում էին նրանցից, միայն էշն էր, որ յուր հիմարության շնորհիվ անեծքից բան չէր հասկանում և գնաց