են. հեռու, շատ Հեռու, գուցե հենց միմիայն այնտեղ, վերևում կան, ուր նստած կա ինքը օրենքն ու իրավունքը… բայց այստե՞ղ։ Օրե՞նք է, որ մեզ կոտորում են, հարստահարում, թալանում, մեր աղջիկները խլում։ Օրե՞նք է, որ առանց աթոռակալի՝ տուրքերը կրկնապատկում են, տնետուն մտնում, քարշ տալիս ինչ որ ունինք. ամեն անցնող պաշտոնյա համարձակ ոտ է ներս կոխում օջախների մեջ, պղծում նրանց, թքում մեզ վրա. ծաղրում մեր սրբությունները, խլում մեր ունեցածը… իրավո՞ւնք էր, օրինակ, որ անցյալ օրը, գիշերով խլեցին տարան կայմակամի և յուր հյուրերի համար երկու աղջիկ և մի հարս, տանջեցին գազանաբար և մյուս առավոտ բերին ձգեցին այս դռան առաջ… օրե՞նք է այս բոլորը… էհ, չխոսենք օրենքի մասին… Փաստն այն է, որ ինձ իմ պաշտոնից հենց դրա համար հանեցին: Ես արգելք էի նրանց ազատ գործունեության, ես բողոքում էի, գանգատվում էի, ընդդիմադրում, մի խոսքով, նրանց անհանգիստ էի անում… Բայց ինչ որ է, ես այլևս մյուգիր չեմ. երկար վարեցի այս պաշտոնը, թող քիչ էլ ուրիշները վարեն, ընտրեցեք մեկին, որ նորից մտածի ձեր մասին, ձեր ցավերին ցավակիր լինի, ձեզ թիկունք լինի ու ձեզ համար պետք եղած ժամանակ զոհվի… Ասում եմ, ինձ այնքան ցավ չի տալիս իմ պաշտոնաթողությունը, որքան այն, որ ձեզանից 500 հոգու մի ստորագրություն է գնացել, որով ես ամբաստանված եմ իբրև անիրավ, կաշառակեր, գղ–էհ, անսիրտներ, ծերունի գլխիս, անգամ չխնայեցիք…
Որի՞ն անիրավություն արի, որի՞ց կաշառք կերա, որի՞ց բան գոգացա—թող ելնե ասի այստեղ, և եթե մի բանով զրկել եմ նրան, թող ամբողջ ունեցածս առնե, թող գա թքե երեսիս, մրե, մազերս ցեխոտե…
— Վարպետ,— ասաց ծերուհիներից մեկը հուզված,— մի Հավատալ այդ ստորագրության, մենք ստուգել տվինք. սուտ է. ո՞ր բոշան գրել գիտե. դա քյաթիրի հնարած պատրվակն է, որ քեզ հանի պաշտոնից և ո՞վ գիտե յուր ո'ր ուզածին քո տեղը նշանակի։
— Բայց չէ՞ որ էլի մեզ են դիմելու նոր մյուդիր ընտրել տալու համար,— խոսեց մեկը,— էլի մենք պիտի ընտրենք. ընտրենք նորից Մովսես աղային… ո՞վ է դեմ ասածիս…
— Համաձայն ենք… — գոչեցին ամեն կողմից։
— Շնորհակալ եմ, որդիք,— ասաց ծեքունին,— բայց ետ չեմ ընդունում, հերիք է, ծերացել եմ. այլևս լռությամբ չեմ կարող դիմանալ, եղած անիրավությունները տեսնել և չկարողանալ ոչինչ անել ձեզ համար. ընտրեցեք մի երիտասարդի…
— Ոչ ոքի չենք ուզում…– ձայներին ամեն կողմից։
Եվ բոշաները սկսեցին ամեն կողմից այնպես բարձրաձայն վիճել,