Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/553

Այս էջը հաստատված է

բոլոր լոմերը, ամբողջ աշխարհը․․. Ասում են, որ դու պսուների լրտես ես, որ դու այդ բոլորից հետո, անցյալ երեկո էլ Մարտոյի հարսին քարշ էս տվել պսուների համար․․․ Խոսիր, արդարացիր, թքիր դրտնց երեսին․․․

Արթենը շփոթվեց, կարկամեց և պահ մի ոչինչ չկարողացավ ասել։

— Ես․․․ ես…— թոթոփեց նա։ Հետո հանկարծ, գահավիժմամբ ու ծայրահեղ բարկությամբ, դրեթե կատաղաբար ասաց.

— Սուտ են այդ բոլորը, և դուք բոլորդ ջարի եք (վատ կանայք), որ ստում եք։

— Ջարի դու ես, սոլավ,— գոռաց նրա վրա մի կին և աոաջ եկավ,— դեռ հայհոյո՞ւմ ես, բլրած (ուրացող), չէ՞ որ Մարտոյի հարսը տեսել է քեղ՝ իրան քարշ տվող զափթիեների հետ և դեռ երեսիդ էլ թքել է… Ա՛յ, գնացեք իրան հարցրեք…

Մարգոն երերաց, արյունալից աչքերով և վագրի արագությամբ ցատկեց դեպի ամուսինը, բռնեց նրա երկու ուսագլխից, նայեց աչքերի մեջ մի վայրկյան, հետո մի րոպե շվարած՝ շուրջը նայեց.

— Լեվա՛լ, լեվա՛լ,— մռմռաց կատաղությամբ։ Եվ երբ կանայք սարսափած հեռանում էին, նա էլ գրեթե վազելով հեռացավ և կտրեց փողոցը։

Բոլոր անցորդները ապշած կանգ առան, նկատելով այդ ոտաբոբիկ, ցեխի միջից արշավող, արյունալից աչքերով և հերարձակ կնոջը, որ վազում էր առանց ոչ ոքի նայելու, վազում էր և գոչում…

— Սոլա՛վ, սոլա՛վ… պսու սոլավ…

Այդպես վազնիվազ, հևալով, Մարգոն անցավ մի քանի փողոց և ներս մտավ Մարտոյի հիվանդ ընկած հարսի տունը։ Միայն երկու վայրկյան մնաց այնտեղ, 5 — 6 բառ հարցրեց, հետո, նույն արագությամբ ետ դարձավ, անցավ փողոցներից և հասավ տուն։

Երբ ներս էր մտնում, կատաղությամբ խլեց նախադավթում դրված կացինը և ոստնեց դեպի սենյակը։

Բայց սենյակի հատակի վրա միայն երկու մանոլկներն էին, որոնք խաղում էին և ծիծաղում։ Արթենը չկար։

Մի րոպե մնաց անշարժ՝ շվարած։ Հետո ամբողջ թափը կոտրվեց, կացինը ձեռքից ընկավ և նա, թևերը կախ, գլխիկոր, կարծես ջարդված՝ նստեց գետնի վրա ու գլուխը ձեռքերի մեջ առավ։

Բայց երկար չտևեց այդ։ Բոշա կինը շատ լալ չգիտե. մի րոպե է տևում նրա թուլությունը, նա վճռական է, հանդուգն և դիմացկուն։ Մարգոն վեր թռավ, իսկույն ծրարեց մի կապոց, հետո երկու զար-