Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/569

Այս էջը հաստատված է

Լսում եք, լոմեր, երջանիկ այդ երկրում կային գյուղեր, ուր մարդիկ միմիայն խոտ էին ուտում…

Եվ լցվում էր Շեյխի գանձարանը ոսկիով, հարեմը՝ գեղեցիկներով։ Եվ հնչում էր երաժշտությունը պալատի սրահների մեջ ու հոսում էր գինին, զվարճանում Շեյխը իր շքեղության մեջ։

Բայց բավական է Շեյխի մասին։ լոմը այդպես շեյխեր շատ է տեսել։ Նա ինքն էլ խոտ է կերել և իր քրտինքը տվել է աղաների։ Նա ինքն էյ ծնել է գեղեցիկներ ու հանձնել շեյխերի։ Նրան այդ ամենը զարմացնել չի կարող…

Եվ նստած էր մի օր Շեյխը իր պալատի աշտարակներից մեկում, ծխամ էր նարգիլեն, իր սիրելի կանանցից մեկի նվագածությունը լսում ու զմայլման մեջ նայում էր հեռու անապատին…

իսկ անապատում այդօր, ծառախմբի տակ, իջևանել էր մի խումր։

Կտրել էր խումբը ամբողջ երկիրը, իր անդամներից թողել էր բավական մեռած ավազների վրա, կոտորվել էր ծարավից, ջարդվել բեդուիններից և վերջապես եկել մի կերպ հասել էր Բեն-Էլ-Մաար օազիսն ու հանգչում, շունչ էր առնում նրա արմավենիների տակ։

Բայց այլևս չէր մնացել ոչ ոքի մոտ մի բուռ ալյուր, մի հատիկ ցորեն կամ մի կտոր հաց։

Պետք էր հաց գտնել։ Սոված էին ամենքը։

Եվ հրամայեց խմբապետը խմբի երգեցող կանանց՝ քաղաք իջնել, դռների առաջ հնչեցնել գնչուական երգեր, բաց կուրծքով պարել տաք երկրի մյուսուլմանների պագշոտ աչքերի առջև և անել ամեն ինչ, միայն հաց բերել խմբին, որին անոթի մահ էր սպառնում։

Եվ ահա օազիսից ելան չորս կանայք-Նազին, Գյուլին, Բահաբն ու Օգիշուն։ Հագնվեցին, առին իրենց փոքրիկ, բոժոժավոր թմբուկները, մատերեն անցկացրին ծնծղաները և մտան քաղաք։

նազին ու Գյուլին երգում էին, Օդիշուն պարում, իսկ Բահարը թմբկահարում էր և հավաքում բնակիչների տված հացն ու փողը։

Անտառի եղնիկը, սուլթանի կաքավողը, շեյխի պարողները չունեին ոտքերի այն սլացող ոստումները, մարմնի այն հրապուրիչ նազանքը, աչքերի այն հալեցնող պչրանքը և ձեռքերի այնքան գողտրիկ ծածանումներն, ինչ Օդիշուն ուներ։

Երբ պարում էր, սավառնող հրեշտակի էր նման։ Երբ ժպտում էր, մարում էր ամեն ինչ և երբ խոսում էր, անապատի տապից հետո հանդիպած ջուրը չուներ նրա ձայնի հմայքը…

Գեղեցիկ էր լուսինը իր ամբողջ փայլով, երբ լողում էր երկնակամարի վրա։ Հիանալի են աստղերը, պայծառ շլացուցիչ է արևը, բայց