Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/571

Այս էջը հաստատված է

Շեյխը իր հարեմն էր դրել անապատի գեղեցիկ գնչուհուն։

Բոշաների խումբը հուզվեց, երդվեց չհեռանալ օազիսից։ Օդիշուի հայրը գտավ մի ատրճանակ, հագուստի մեջ թաքցրեց մի թունավոր դաշույն և քաղաք գնաց։

Անցան օրեր։ Ոչ Օդիշուի մասին լուրեր եկան և ոչ էլ նրա հոր Վերջապես մի գիշեր օազիս հասան երկուսն էլ։ Օդիշուն հղի և տանջված, իսկ հայրը՝ արյունոտ։

Շե՛յխը սպանված էր։

Մյուսուլմանները շուտով գտան սպանողին․ բռնեցին Օդիշուի հորը և կախեցին քաղաքի դռան մոտ։

Բոշաների խումբը ժողովեց, ունեցածը, նորից կտրեց անապատը և թաց մի նոր կայան որոնելու։

Եվ երբ հասել էին Իրանի երկիրը, Օդիշուն ծնեց մի արու զավակ, որի անունը դրեց Հասան։

3

Այդ միջոցին Սպահանում ապրում էր մի արաբ իշխան։ Էլ—Մուին էր նրա անունը։ Նրան պատվում ու սիրում էին ամենքը։ Վաթսուն տարեկան էր նա, երեք կին ուներ, բայց ոչ մի որդի։ Եղածները մեռել էին։

Ուներ ահագին հարստություն, շատ կալված, հողեր ու պարտեզներ, բայց ապրում էր մենակ և տխուր։

Եվ երբ բոշաները հոգնած, տանջված ու կես եղած՝ Սպահանում կանգ, առան հանգստանալու, մի օր էլ-Մոլինը պատահմամբ տեսավ Օդիջուի փոքրիկ զավակ Հասանին, գրավվեց նրանով և նրա մոր հետ առավ իր, մոտ։

Իսկ բոշաների խմբին նա հրամայեց պատսպարել, կերակրեց, վարձատրեց և թողեց, որ գնան։

Օդիշուն մնաց էլ-Մուինի մոտ և արաբ իշխանից հայրական սեր միայն, տեսավ։ Հասանին էլ էլ-Մուինը մեծացրեց իր թոռան պես։

Մեծացավ Հասանը, ուսավ, կարդաց ամբողջ Ղուրանը․ տեղեկացավ իմաստունների գիտությանը, կռիվների մեջ էլ մտավ ու թագավորից բարձր աստիճաններ ստացավ։

Եվ երբ Օդիշուն էլ. մեռավ, Հասանը ոչ միայն իրան պարսիկ էր կարծում, այլև մտքիցը չէր անցկացնում, թե ինքը լոմի է և լոմի զավակ։

Այդ տարին շատ վատ տարի եղավ Իրանի լոմերի համար։ Ամենքը նրանց նեղացնում էին, անպատիժ հալածում և նույնիսկ սպանում։