Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/611

Այս էջը սրբագրված է

հազարներով օժիտ ունեցող աղջիկ և շքեղ նիստուկաց… Հա՛մ էլ, ուզես–չուզես, պիտի լինի այդ… Քեզ պես խոսողներ շա՜տ ենք տեսել… Որ հարուրանոցները գան — հազարների կձգտես, հազարները գան…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Խելոք բաներ չեք խոսում, Մատվե՛յ Եգորիչ։ Ինչո՞ւ փաստաբանը պիտի ստեղծված լինի դրա համար։ Նա, ընդհակառակն, եղել է, որ պաշտպանի անմեղների, թիկունք դառնա հարստահարվածների…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Տա՛-տա՛-տա՛… Լսե՜լ ենք, լսե՜լ… Քո կենացը. հլա մեկ խմի՜ր… (Խմում է. մյուսներն էլ

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գուցե և լսել եք, հուսախաբվել… Բայց եթե մի սուդիա[1] անպիտան է կամ կաշառակեր — դա չի նշանակում, որ բոլոր սուդիաներն էլ անպատճառ պիտի կաշառակեր լինեն ու անպիտան…

ԳՐԻԳՈՐ.— Ա՛յ թե բռնեցիր… (Ծիծաղում է)։ Հիմի եկեք թամաշա անենք, թե երկու յուրիստները ո ՞նց են իրար յախիցը քաշ տալիս… (Սահակին)։ Չէ , Սաշան զոռբա է եղել…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.—(Տաքանում է)։ Постой, постой[2]… Մե՛նք էլ ենք փաստաբանություն արել, ճառ խոսել… (Ալեքսանին): Չէ՛, մեկ դու է՛ն ասա, Սա՛շա. բաս որ չաղ պրակտիկան գա — կմերժե՞ս… Որ հազարներով աղջիկ սիրես— չե՞ս ամուսնանա, կամ փողը չե՞ս վերցնի… Հը՞… (Հաղթական)։ Ասա՛, է՛… Ե՞տ կտաս, կասես՝ չե՞մ ուզում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հանդարտ)։ Ես անիրավության կողմը չե՞մ լինի, զրկողին չե՞մ պաշտպանի — թեկուզ հազարներ տան։ Եվ աղջիկն էլ չե՛մ առնի, որովհետև նա հարուստ օժիտ ունի…

ԹԵՐԵԶԱ.— Բրա՛վո… Մատվեյ Եգորիչը հաղթվում է։

ԳՐԻԳՈՐ.— Այդպե՛ս, հա՜… Ապա՞, Սա՛շա, մեկ լա՜վ դրան…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Постой, ասում եմ, է՜է՜… Սահա՛կ, էդ րյումկաները մեկ լցրո՛ւ, բողազս չորացավ… (Կարմրած՝ Ալեքսանին)։ Ո՞նց թե հազարներ տան՝ անիրավի կողմը չես բռնի… Տո՞, որ ասենք, մի մարդասպան գա քեզ մոտ, որ դու էլ հաստատ գիտենաս, որ նա անիրավ է… Մի քանի հազար խոստանա, որ իրեն արդարացնես, պաշտպանես դատարանում— չե՞ս անի, կմերժե՞ս… Էլ ինչացո՞ւ պրիսյաժնի ես, հը՞… կմերժե՞ս։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.—Կմերժեմ:

  1. Դատավոր:
  2. Նշանակում է «կաց, կաց»: