Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/622

Այս էջը սրբագրված է

ԲԱՂԴԱՍԱՐ.— Չէ՛–հա, քե՛զ մատաղ, որ ասե՛ս՝ պատանքի փող էլ չունեմ… հլա պարտքն էլ վզիս… Լսել եմ յանի որ… հրամանքդ զակոն ես գտել… հանց որ… վեքսիլով պարտք ըլեմ մեկին… մեկ ընենց մարդու, է՛լի… Որ յանի էդ վեքսիլով 100 մանեթ առած ըլեմ ու 150 գրած ըլի… որ էս երկու տարի էլ քաղիցս տամ, ցորենիցը տամ, եղիցը տամ… ու է՛լ հետ 200 մանեթ պարտք ըլեմ… Լսել եմ յանի որ… էդ զակոնովը, հրամանքդ էնպես կանես, որ կազատես ինձ էդ աստծու պատժիցը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ժպտուն)։ Սպասի՛ր… Ուրեմն դու պարտք ես առել միայն 100 ռուբլի՞…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հա՛, քեզ մատաղ, աստված էլ գիտի (գյուղացոց ցույց տալով), սրանք էլ գիտեն… Մեկ տարի բաղս բերք չտվավ, տո՛ւրք պիտի տայի…

ԶԱՔԱՐ.— Ա՛յ Բաղղասար ամի, յանի զո՞ւր չես խոսում, էդ խո ըլելու բա՛ն չի. առել ես՝ պիտի տաս…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իհարկե, իհարկե, առել ես՝ պիտի տաս… Բայց դու ասում էիր, թե 200 մանեթ է դարձել պարտքդ. հա՞:

ԲԱՂԴԱՍԱՐ.— Տոկոս եմ տվել, տոկո՜ս… 100 մանեթը երբ առա, չէր տալիս՝ մինչև 150-ի տակ ձեռք չքաշեցի… բաղից-բանից էլ հարյուրից ավելի տված կըլեմ… էս տարի վեքսիլը թազացրեց — չկարացի տալ — 150-ը 200 շինեց… (Գյուղացոց)։ Ըսենց չի՞, ա՛ խալխը. դուք ու ձեր աստված, սո՞ւտ եմ ասում…

ԲՈԼՈՐԸ.— Ղորթ ա, ըտե՛նց ա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գլուխն է երերցնում)։ Հը՞մ… վեքսիլի մեջ խո չի՞ գրած, որ հարյուրը տոկոսն է։

ԶԱՔԱՐ.— Բա գրա՞ծ կըլի. գիժ խո չի՞։ Ինչի՞, մենք չե՞նք իմանում, որ զակոնով էդքան տոկոս չի ըլի… ամա որ նեղն ա լծո՜ւմ, դու էլ որ պե՜տք ես ունենում…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հա՜, քե՛զ մատաղ, նե՛ղն ա լծում… Ասում ա՝ է՛ս կուզես-տամ… Որ վեքսիլն էլ չես ուզում թազացնի — գալիս բողազիդ ա չոքում, ուզում ա սուդը տա, տունդ ու տեղդ խլի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Սպասիր… Դու ասացիր, որ 150 ռուբլու էր առաջին վեքսիլդ, երբ թազացրիր… Իսկ հինը հետ տվա՞վ քեզ, երբ երկրորդը առավ։

ԲԱՂԴԱՍԱՐ.— Չէ… ընչի՞ որ… Կըլի որ ճղած ըլեմ… հա՛ ամա. մի՛տս ա, ի՛նքը հենց ինձ մոտ ճղեց ու գցեց…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դառն ժպիտով)։ Խամություն ես արել, ամի՛… Բայց տեսնե՛նք, առաջ մեկ ասա, որի՞ն ես պարտ…