Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/643

Այս էջը սրբագրված է

ննջարանը, դուռը քիչ բաց է անում և աղջկան)։ Թերե՛զ… (Քիչ լուռ): Որ դուրս գնաս՝ պարտեզում կարդաս, լավ չի՞ լինի,.. Հիմի այստեղ գյուղացիներ կլցվեն, նրանց գոռգոռոցը քեզ կխանգարի։

ԹԵՐԵԶԱ.— (Ներսից)։ Լավ… Գնամ…

ԳՐԻԳՈՐ.- (Աչքով է անում ծառային և ինքը սպասում

ԹԵՐԵԶԱ.- (Քիչ հետո դուրս է գալիս և անցնում, չի պատասխանում Մարտիրոսի խոնարհ բարևին։ Մյուս դռան մոտ հասնելիս՝ դառնում է հորը)։ Հա՛յր, այդ եկող գյուղացիների մեջ սրբաշենցիք էլ կա՞ն…

ԳՐԻԳՈՐ.— (Թարմացած)։ Ի՞նչ… Սրբաշե՜նցիք… Չէ, ինչի՞ որ…

ԹԵՐԵԶԱ.— Ոչի՜նչ… (Գնում է

ԳՐԻԳՈՐ.— (Նրա գնալուց հետո կնճռված ու մտախոհ դառնում է Մարտիրոսին)։ Դու բան հասկացա՞ր…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ուսերն է թոթվում)։ Բարիշնեն հիվա՜նդ ա երևում…

ԳՐԻԳՈՐ.— (Ծառային): Ասա թող գան հիմի… Խանումին էլ ասա՝ թող մեկ գնա Թերեզի մոտ… (Խիստ)։ Շա՛ն օրը կգցեմ ձեզ, թե բարիշնի քեֆին կպել եք… Գնա՛… (Ծառայի գնալուց հետո)։ Հիվա՜նդ ա երևում… (Կնճռոտ և կատաղի)։ Է՜ն-է՜ն-է՜ն… աբլակատի՛ն… (Սթափվում է և Մարտիրոսին)։ Պրծի՛ր, էլի՞ կա։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Խոնարհ)։ Մեկը մնաց… Շա՛տ չի. 150 — մեկ տարով տված՝ 236 մանեթ… Սպիտակ-շենից։

ԳՐԻԳՈՐ.– Լա՛վ, թող ձեռք քաշեն, երեկոյան բեր ու փողերն ստացիր… Դե՛հ, հիմի դու գնա։ Բաղդասար ամին, բանը թե գան՝ խոսիր հետները, մինչև ես ըստեղ պրծնեմ։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Գնում է դեպի դուռը

ԳՐԻԳՈՐ.— Ամա բաղչեն չմտնեք… Ղալմաղա՛լ էլ չհանեք:

ՄԱՐՏԻՐՈՍ.— Չէ. քուչումը կսպասենք, մինչև մյուսները գնան։ (Գնում է

5) Գրիգոր, Մարկոս, Գալուստ և Հայրապետ (գյուղացիներ)

ԳՐԻԳՈՐ.— (Մենակ, դեմքը կնճռած և մռայլ)։ Ամեն բան ասած կլինի… Սրբաշե՜ն… հը՜մ… Չլինի՞ դա էլ է պատմել… (Սպառնալից)։ Սպասի՜ր, ես քեզ էնպես թռցնեմ որ…

ԳՅՈԻՂԱՑԻՔ.— (Երևում են դռան մեջ, ներս են գալիս և կողքին խոնարհ կանգնում

ԳՐԻԳՈՐ.— (Նրանց)։ Նե՛րս եկեք… Հը՞, ուզում եք թազացնի՞… (Նեղացած)։ Չէ՛, էլ չե՛մ կարող… Փողերս բերեք ու պրծնի-գնա… Գործերս հավաքում եմ-գնում ըստեղից, հավիտյա՛ն գնում… էն ա ձեզ նոր ատվա՜կատ ա եկել, նրա՛ն գնացեք, թող նա՛ պարտք