Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/668

Այս էջը սրբագրված է

դառնալով և սպառնալից)։ Ա՛, դուք կարծում եք, որ եթե չգանգատվեք՝ կազատվե՞ք ձեռքիցս։ Դուք գիտե՞ք, թե կաշառք ուտելով սուտ վկայությունը, հանցանք ծածկելը՝ ուր կտանի ձեզ… Ես ձեզ բոլորիդ քշել կտամ… Դո՞ւք չե՛ք գանգատվում, հա՞… Մի բաժակ օղին, ձեր մուրհակների պատռելը կազատի՞ ձեզ… Հիմարնե՛ր եք դուք, հիմարնե՜ր… Նա ձեր բերանը փակեց, որ այսուհետև ձեր կաշին ավելի՛ լավ քերթի… Ի՞նչ է, այլևս փողի պետք չե՞ք ունենալու. այլևս ձեր այգին, ձեր հողը միշտ բերրի՞ կլինի… Եվ ահա նա դարձյալ կքերթի ձեզ, խմցրած մի բաժակ օղու, պատռած մուրհակների փոխարեն՝ տասնապատիկ կհանի ձեզնից… Հիմարնե՛ր…

ՄԱՐԳԱՐ.— Դե էլ ի՞նչ ես նեղանում, Ալեքսան բեկ. Գրիգոր աղեն խո քե՞զ էլ վատություն չի արել… իր բերնովն ասեց, որ հորդ պարտքը բա՛խշել ա, որ իր փողո՛վն ա քեզ ուսում տվել, որ իր աղջի՛կը քեզ կտար, թե դու ըտենց…

ԱՐՇԱԿ.— Ձայնդ կտրի՛ր, ախմա՛խ մորուք… Հիմի Գրիգոր աղի ասածներին հավատում ես, հա՞… Բայց մոռացե՞լ ես, որ անե՛ծք, էլ ո՛ւշունց չէիր թողնում, որ չասեիր նրան… Տո՛, անցյալ տարի չէ՞ր, որ կթան կովդ ծախեց-տարավ… Թյո՛ւ…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Դառնում է դեպի դուռը)։ Գնա՛նք, ա՛ խալխը, մենք էլ ըստեղ գործ չունենք… (Ալեքսանին): Էլ մեզ խո ասելիք չունե՞ս, Ալեքսա՛ն բեկ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Մոտենում է նրան)։ Այո՛, ասելի՛ք ունեմ… Լսի՛ր ինձ, ա՛մի, և լա՛վ լսիր… Ես քեզ կխնայեմ, պատմել չե՛մ տա, ծե՛ր մարդ ես… Բայց քեզ վկա եմ կանչել տալու, ձեռքդ ավետարանի ու խաչի վրա պիտի դնես և ճշմարիտը ասես… Տեսնենք, կարո՞ղ ես այնտեղ էլ չխոսել։

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Վախեցած)։ Բա ինչի՞… յանի որ… երդո՞ւմ ինչի պիտի տամ… Չե՛մ տա. երդում չե՛մ տա…

ԱՐՇԱԿ.— Քեզ կստիպեն…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Փիե՜…

ՄՅՈԻՍ ԳՅՈԻՂԱՑԻՔ.— (Միաժամանակ): Զոռո՞վ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Վկա որ կանչվեք, ես կպահանջեմ, որ ձեզ երդվեցնեն…

ԳՅՈՒՂԱՑԻՔ.— (Շփոթված միմյանց երեսին են նայում

ԶԱՔԱՐ.— Ա՛ քեզ մատաղ, Ալեքսան բեկ, մենք ի՞նչ փիսություն ենք արել քեզ, որ անմեղ տեղը մեզ խա՜թի մեջ ես գցում… Բա մենք կարա՞նք երդում տանք՝ ու սուտը ասենք, բա աստված մեզ չի՞ էրիլ…