Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/8

Այս էջը հաստատված է

Եվ որովհետև ինչ ուզենա կինը՝ կարող է անել, և որովհետև տղամարդը վայրկյաններ կան, երբ պատրաստ է կնոջ ասած հիմարություններին անգամ հպատակվել― մի ժամից հետո այնպես եղավ, որ Օձուկը ներկայացավ քարայրի տիրոջ։

Սա նախ մի խոժոռ ակնարկով զննեց նրան, հետո դարձավ կնոջն ու ասաց.

― Քիչ ավելի մեղմ դեմք ունի։ Բայց մեծանա թե չէ, նույն գազանը կդառնա։ Ինչ որ է. թող մնա մեզ հետ, տեսնենք ինչ կլինի։

Եվ փոքրիկ մանուկը մնաց անտառում, գայլի ընտանիքի մեջ ու մեծացավ այնտեղ։


4

Մնաց մանուկն անտառում շատ և շատ տարիներ, գայլի ընտանիքի մի անդամը, Սիդի և Սամի եղբայրը եղավ և մեծանում էր նրանց հետ։

Գայլուկները չէին վախենում նրանից։ Պատահում էր մեկ-մեկ, որ բնազդաբար, սարսափով ետ էին քաշվում, երբ նա երևում էր, բայց քիչ-քիչ այդ խորթությունն էլ վերացավ․ գոնե երկու կողմից էլ չզարգանալով, անգործ վիճակի մեջ մնաց, իսկ մանուկն սկսեց գայլերի լեզուն սովորել։

Զեբը նրա հետ լավ էր վարվում. մինչև իսկ սիրում էր նրան, որովհետև Օձուկը ճարպիկ էր, մագլցում էր ծառերի վրա, անուշահամ ձվեր գտնում, փափկամիս թռչուններ որսում և նրանցից գայլուկներին համեղ կերակուր պատրաստում։

Տանտեր Սարհոնն էլ սկսեց քիչ-քիչ սիրել նրան։

— Սա Օձուկ չէ, ― ասում էր նա հաճախ,— Օձուկը այսպես քաղցր ու բարի չի կարող լինել։

Այդպես, գայլի ընտանիքը իր նոր անդամի հետ շարունակեց երջանիկ կյանք վարել երկար տարիներ։ Ոչինչ չէր վրդովում նրանց երջանկությունը. մի քանի թեթև դեպքեր շուտով մոռացվում էին, և մանուկն էլ մոռանում էր, որ ինքը օտար է ընտանիքի համար։

Եկավ աշունը։

Անտառը սկսում էր մերկանալ, լռել ու գույնը փոխել։ Անձրևային օրերին հաջորդում էին մթին գիշերները, բայց լավ օրերն էլ պակաս չէին, մանավանդ, դեռ սկզբի ամիսներում։

Գայլի ընտանիքն ավելի շատ և ավելի հեշտությամբ էր որս գտնում, դրա համար էլ գիշերները դուրս գալու պետք չուներ։ Մնում էր նա քարայրի խորքում, և եթե լուսին կար նրա առջև, հայրն ու մայրը մի կողմ