Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/87

Այս էջը սրբագրված է

Այդ ավանդություը հաստատված էր մանավանդ նրանով, որ, ինչպես հներն էին պատմում, մի անգամ մի ազդեցիկ մարդ կամեցել էր արձանը ոչնչացնել, բայց, երբ շարժել էր նրան իր տեղից, նույն գիշերն իսկ երկու սիրելի որդիները կռվի էին բռնվել և իրար սպանել։

Դրանից հետո էլ ո՞վ կհամարձակվեր ձեռք տալ արձանին։ Ոչ միայն ձեոք տալ չէին կարող, այլև, ով հրապարակի շուրջն էր, նվիրական պարտք էր համարում հսկելու, որ արձանը չանհետանար։

Եվ այդպես, մերկ կինը, բարձր ի գլուխ, հաստատ իր պատվանդանին, մազերը թիկունքի վրա շքեղապես փռած, ակնարկն երկնքին, այդտեղ էր տարիներից ի վեր, անվրդով՝ լուտանքների դեմ, անդրդվելի՝ սպառնալիքների առաջ։

Գայլերը շատ ոռնացին նրա դեմ, բարոյագետներն անդադար պնդեցին, որ գոնե պետք էր հագցնել նրան, եզվիտներն առաջարկում էին մի տաճար շինել և արձանին մեջը ծածկել— բայց ժողովուրդը չթողեց։ Ասված էր, թե պետք էր թողնել արձանին այն դրության մեջ, ինչպես կար. ժանգը միայն պետք էր սրբել ե այդպես, մերկ՝ հրապարակի վրա պահել…

* * *

Մի գիշեր, չգիտեմ ինչպես, եղավ, անհայտ չարագործներ – ասում են որ գայլեր ու բարոյագետներ էին դրանք— անգթաբար կորզեցին արձանն իր պատվանդանից և, առանց այլևայլության, մոտակա ջրհորընետեցին։

Պետք էր տեսնել սոսկումը, երբ ժողովուրդն առավոտյան զարթնելով, տեսավ, որ արձանը չկար։

Քաղաքն ամբողջ տակնուվրա եղավ: Գայլերը հրճվում էին, մինչ երիտասարդները կատաղած ամեն կողմ ընկան՝ չարագործներին փտրելու։ Սոսկումն ընտանիքների մեջ էլ մտավ: Ամենքը րոպե առ րոպե, սրտա¬ տրոփ սպասում էին դժբախտությունների, ժանտախտի, կամ այլ աղետի։

Արձանին խիստ մոտ ապրում էր նահապետական մի մեծ ընտանիք։ Տան նահապետը ողջ-առողջ էր, երբ արձանն անհետացավ։ Նույն օրն իսկ սակայն անկողին ընկավ, ապագա աղետների սոսկումը կաթվածահար արավ նրան և նա գիշերը մեռավ։

Տան մեծ որդին կատաղած՝ բարոյագետներից մեկի հետ կովի բռնվեց և արյունաշաղախ՝ նրան տուն բերին։ Եղբայրները վրեժի ելան. բարոյագետի բարեկամները պաշտպանվեցին… Եվ չէր անցել մի ամբողջ

օր արձանի ջրհորն ընկնելուց, որ հրապարակի շուրջը գտնվող տասն

107