նազան հիշատակներու հետ նո՛ր զգայնություններ կարթըննային հոգվույն խորը։ Նուրբ տղա մըն էր ժան ու Հելեն այս գիշեր պիտի պարեր հետը։ Շուտով պիտի նշանվեին ու միասին Վենետիկ ու Փարիզ պիտի երթային։ Իսկ ինք պիտի վերադառնար քաղաք ու վերստին պիտի ամչնար իր շնորհալի հազուստներուն ու գեղեցկության պատճառավ։
Ի՜նչ բարակ ու նուրբ էր Ժանի ձեռքը ու ակնարկը ի՜նչ կապույտ։ Ամբողջ քաղքին մեջ, վստահ էր, որ տղա մը չկար՝ որ այդքան անուշ ձայնով մը կարենար սիրո խոսքեր ըսել։ Երբ զայն տեսան՝ Հելեն, որ իր թևը մտած էր, կարծես մեկեն մեկնեցավ, իր զմայլելի մարմնով թեթև հովի մը պես սուրաց ու դիմավորեց իր սիրականը։
— Քանի անգամ Երվանդին ըսի, որ կիրակի մը տուն հանդիպի,— ըսավ Վահան,— բայց բո՛լոր մեր քաղքցիներուն պես քիչ մը յապանի է...
Երվանդ երկվայրկյան մը կեցավ ու անորոշ ակնարկով մը դիտեց իր ընկերը։
-Այս իրիկուն մեզի ճաշե կըսեմ, չէ՛ կըսե կերթա։ Երեք տարի պիտի ըլլա Պոլիս ըլլալը, օր մը չհաջողեցա տուն տանիլ...
Կրնար խոսք մը արտասանել, լռությունը խզել, այդ իրա պես յապանի տղան։ Լռությամբ ու գլխահակ կքալեր, կարծես թե խնդրո առարկա անձը ինք չէր, ուրիշ մըն էր։ Գլուխը խրած էր ուսերուն մեջ ու ձեռքերը կշարժեր ճիշտ քադքի ռենչպերներուն պես, որ իրենց ամբողջ կյանքի ընթացքին օրն ի բուն կաշխատին, հողն ու քարերը կփորեն այդ ձեռքերով ու երբ կիրակի երեկոները փողոցեն կանցնին՝ կնեղվին չգիտնալով, թե ո՞ւր կրնար դնեք զանոնք։
Շիտակ ճամբուն անկյունը Երվանդը կեցավ ու առանց հայացքը բարձրացնելու մռլտաց.
— Ես ա՛լ երթամ...
— Ո՛չ, այս իրիկուն թո՛ղ չպիտի տամ, որ երթաս.- պնդեց Վահան,— ամոթ է պե, մայրիկս ալ կուրախանա։
Ըրածդ վերջապես մարդավայել բան չէ...
Վերսկսան քալել, բազմության պատճառով վայրկյանը անգամ մը բաժնվելով ու վերստին միանալով։ Ու ինք կրկին Վահանի թևը մտավ, ակամա մտածելով ժանի բարակ ձեո