Այս էջը սրբագրված է

կիջներ ու ինք գոգնոցը կապած կսպասարկեր։ Եթե տրամադրությունը լավ ըլլար, երբեմն Սիրանուշին ու Արշավիրին նախաճաշը կբարձրացներ վեր։ Թոթվելով կարթնցներ զանոնք ու մոր պես կկերակրեր։ Օրվան ամենեն հաճելի ժամերեն մեկն էր ատիկա։ Կնստեր Արշավիրի անկողնին վրա ու քիչ մը կշատախոսեր։ Ավելի ճիշտը հաճույքով մտիկ կըներ եղբորը անվերջանալի պատմությունները։

Օգոստոսի վերջերը առտու մը նստած էր եղբորը անկողինին թով ու զվարճությամբ կդիտեր զայն, երբ խոսքը դեպի Պոլիսի առաջիկա մեկնումին շուրջը դարձավ։ Հայրը սպասած Էր, որ ինք քաղաք վերադառնա, որպեսզի Արշավիրը ղրկե։ Մայրը արդեն պատրաստություններ կտեսներ։ Անպիտան տղան նոր հանկերգ մը գտած էր արդեն։ Ամե՛ն անգամ որ զինքը հանդիմանին, սրամտությամբ կհիշեցներ իր մոտալուտ մեկնումը ու տան մեջ բոլորը զինաթափ կըլլային։ Ատենե մը ի վեր նույնիսկ հաջողած էր Սիրանուշի սիրտը առնել ու այլևս «շուն ու կատու» չէին, ինչպես հայրը կըսեր։ Ընդհանրապես մորը հետ էր, որ խնդիր կունենար։ Ձեռքերը գրպանները կկենար դիմացը ու հաճելի խեղկատակությամբ մը կըսեր.

— Մեկ աղջիկդ գնաց նե՝ մեկալը հոս է ըսելով տերտ չարիր։ Ամիսե մը տեֆ կըլամ կերթամ, դուն նստե տե Արշավիր փնտռե...

Մայրը կվշտանար, քանի որ ճիշդ չէր ըսածը։ Հե՜յ իր անուշ, իր տաքարյուն մայրիկը, ամեն գալուն՝ զինքը հեռուեն տեսածին պես աչքերը կթրջեին։ Չարաճճին գիտեր անշուշտ, թե մայրը որքան մեծ աղջկան կարոտը քաշած էր, բայց մասնավոր այդ ակնարկությունը կըներ՝ մայրը նեղացնելու, բարկացնելու համար։

— Ա՜խ, ադ լեզուդ չկա մի յա՜,— կըսեր մայրը։

— Պե՜, մայրիկ, — ըսավ օր մը,— լեզուս առեր կայներ ես։ Ազջիկներուդ մազերը երկարին, իմ ալ լեզուս։ Պոշ տեղը մեկ հատիկ մանչ ինք եղեր, մարդ անուշ խոսք մը ըսած չունի քի...

Անկողնին մեջ նստած կշաղակրատեր ու միաժամանակ չկամությամբ կաթը կխմեր։ Առավոտը հաճելի էր, թեև քի։ մը տաք։ Բաց պատուհանեն թռչուններուն դայլայլը կլենար