որ այգեկութքը կդժվարացնեն, որ ողկույզներուն կեսը կփրտեցնեն հողին վրա։ Բայց այդ խաղը Սահակ աղային ու իր տղոց չէր խաղցվեր։ ժամանակեն առաջ այդ նահապետական ու բազմանդամ տան մեջ սկսան ձմեռնամուտի ավանդական պատրաստությանդ։ Ամրան հետամնաց ու տար օր մը, առավոտ կանուխեն՝ շարապխանա մը խաղող պատրաստ էր արդեն փողոցի դրան մեջ։ Դրացի երիտասարդ աղջիկներ արևը ծագածին պես սկսան թնդել զայն։ Մնաց որ կառքը փողոց հասածին պես՝ տղամարդիկը կքաշվեին կերթային։ Երկու կայտառ ու զվարթ աղջիկներ իրենց շրջազգեստները հանեցին, մերկացան մինչև ազդրերուն կեսը, ու մտան խաղողին մեջ։ Ի՜նչ աշխուժությամբ ու հաճույքով կթնդեին զայն։ Իրենց գինարբու ոտքերուն տակ ողկույզները կպատռեին խուլ աղմուկով մը։ Քաղցուն կցատկեր իրենց ծունկերուն, երբեմն նույնիսկ ազդրերուն։ Երկու ձեռքերով կկըրթնեին հսկա սնտուկին եզերքին ու խոլ կատաղությամբ մը կթնդեին, կծեծեին ոսկի հատիկները։ Ամեն շարժումին հետ իրենց խոլ կուրծքերը համաչափորեն կցատկեին ու քաղցուն կհոսեր՝ հորդ ուղխահոսումով մը։ Դույլերը արագությամբ կլենային ու ձեռքե ձեռք կէրթային ներս։ Երբեմն Աղսաբեթ հանըմ կերևար դռան մեջ կժպտեր ու քաջալերական խոսք մը կըսեր։ Կեսօրվան դեմ-առաջին շարապխանան թնդված հեռացավ։ Ինչ որ մնացած էր՝ ղրկեցին մեխանեճի Հակոբին, որ կյոթյուրի կգներ օղի հանելու համար։ Ու երկրորդ շարապխանան եկավ։ Արևին մեջ ողկույզները կցոլային, կփայլփըլեին։ Ու անցորդ չէր անցներ առանց ողկույզ մը առնելու: Ծերունիները կկենային արևին մեջ ու դողդոջուն մատներով հատիկները կնետեին իրենց անատամ քիմքերուն տակ։
Երբ Վարսենիկ մորը հետ երևաց փողոցին ծայրեն աղջիկները ճաշած ու ելած էին խաղողի դեզին վրա։ Անոնց մերկ սրունքներն ու զիստերը կվառեին արևին մեջ, խաղողի ողկույզներու հեղեղի մը լույսին տակ։ Աղսաբեթ հանըմ դուրս ելավ ու բարևեց զիրենք։ Դույլերը հանեցին դուրս պղնձե հսկա կաթսան դրին ծորակին տակ։
— Հա՜տե, աղջիկներ, պաշլայեցեք,— ըսավ Աղսաբեթ հանըմ։
Հինգ վայրկյան հետո արդեն խաղողի դեզեն զվարթ ճող-