Այս էջը սրբագրված է

ցի, ինմե պըտը իջներ վրաս։ Ա՛մա խալխն ալ ազնիվ զտնվեցան, շատ վրա չինկան։ Մոռցվեցավ գնաց...

Վայրկյան մը լռեցին, մինչ արտասուքի կաթիլները աչքերը կթրջեին, մեծ ճիգով մր զսպեց հուզումը, շնչակտուր սպասեց, որ իր ճակատագիրը պիտի վճռվեր։

— Հայրապետ աղային ըսե տե՝ բան մը արեք, Վարսենիկին սիրտը շինեցեք։ Քանի մը շաբաթեն մեծ հարսս զրկիմ տե՝ ճուղապ մը տուր, խոսք-կապի գանք...

Մայրը ևս հուզված էր, ցած ձայնով հավանություն հայտնեց ու ինք չկրցավ պոռթկացող հուզումը զսպել։ Բարձրաձայն սկսավ արտասվել, կուզեր աղաղակել, ճչալ, անգիտանալով սակայն թե ինչո՞ւ։ Ուրախութենե՞ն էր՝ թե հուսահատութենեն, գիտե՞ր միթե։ Վազելով ինքզինքը սենյակ նետեց ու աթոռի մը վրա նստավ։ Կուզեր չլալ, բայց մարմինը կցնցվեր, խորունկեն հուզումը կզարնվեր կուրծքին պատերուն։ Մայրը ու Աղսաբեթ հանըմը դողահար ելան վեր, շփոթած դիմացը կեցան ու ինք ամչցավ դեմքը ցույց տալե։ Իր աղվոր ձեռքերուն մեջ գլուխը պահած՝ կհեծկլտար։

— Քանի տարիքնիս կառնինք նե՝ ան խըտար խելքերնիս կպակսի կո՛,— ըսավ մայրը,— վա՜խ աղջիկս, հիչ չմտմտացինք քի մեզ կլսես...

Ճիգ ըրավ գլուխը բարձրացնելու, արցունքներուն մեջեն կպակցավ մորը, ելավ ու գլուխը պահեց անոր կուրծքին վրա ու անսահման խաղաղություն մը, մեծ բերկրություն մը իջավ վրան։ Կարծես կուրծքին վրա հսկա բեռ մը կար՝ երկար ատենե ի վեր, որմե ազատեցավ։ Գաղտնիք մը, որուն հետ չէր կրնար ապրիլ այլևս։

— Լալու բան մը կա՞ մի յա,— ըսավ մայրը,— ասոր չէ նե՝ վաղը պըտը ըլլար ատ բանը։ Ամե՜նուս ալ գլխեն անցած է։ Հայրդ իս ուզեց նե՝ քեղմե ճահիլ էի, ոտքով ձեռքով կպոռայի քի՝ չիմ ուզեր, ա՛մա փառք Աստծո, ասքան տարի է էրիկ-կնիկ ինք, գեշություն մը չտեսա...

Արցունքները կթրջեին դեմքը, բայց հոգին խաղաղ էր։ Ու փողոցեն միշտ վեր կելլեր ու ներս կենար այդ Առսըզ Մարիձային անուշ ձայնը։ Թույլ տվավ որ մայրը արցունքները սրբե։ Գլխուն վրա զգաց Աղսաբեթ հանըմի դողդոջուն ձեռքը։ Ակնարկը բարձրացուց ու քաղցրությամբ, հլությամբ