— Ձգե՛, քաքս թեփես ցատկեց ամա՝ ինքզինքս բռնեցի, փուշտը մինակ չէր թի, վաղը չէ նե՝ մեկալ օր հելպեթ տե կհանդիպիմ...
— Ծե՛ փին,— ըսավ անհամբերությամբ ու ազդվելով անոր հուզումեն,— սա ըսելիքդ ըսե տեսնեմ...
Կրնա՞ր միթե չսիրել այդ լակոտը, չարքաշ աշխատավոր ըլլալե զատ՝ նաև կտրիճ տղա էր։ Իրենց տանը էշիկը մաշած, ախոոր մեծքած տղա։ Ձեռքեն ամեն գործ կուգար ու վագրի պես կպաշտպաներ տանը շահերն ու պատիվը։ Ափով ուսը թոթվեց ու փորձեր ժպտիլ, բայց ի տես անոր դեմքի մթության, ժպիտը սառեցավ շրթունքին վրա։
— Մեխանենի Հակոբին մտա՝ բարեկամի մը հետ։ Գող-Տոնիկը իլե՝ պաշխա երկու փուշտ նստած կխմեին։ Բարինկուն չկա՞ մի, ճեվելեկ, ըսավ, կնայիմ տե Երվանդին ապուքաթ ըլլալեն պերի քիթդ վեր կտնկես կո,— Աղե՛կ, կարճ կապե,— ըսի,— չալըմըդ ինծի չասնիր, ինծի ճեվելեկ Սերգիս կըսին...
Րոպե մը լռեց, զայրույթը ծամելով, ձեռքերը վերստին կարմիր գոտիին մեջ խոթելով։ Կռվելով իր տիրոջը հանդեպ զգացած հարգանքին հետ՝ կարենալ կրկնելու համար լսած անվանարկիչ խոսքերը։ Ակնարկը բարձրացուց ու մոլտաց.
— Ծե՛ Ծեվելեկ,— ըսավ,— աղբորդ հետ աղեկ արխատաշ էինք, ամա դուն փիհին մեկն ես, զենկինի էշիկ կմա՛շես կու — Փո՛ւշտ, ըսի,— ղապատայի ես նե, մինակդ դուս է կո, վուրտեզեն գալդ քեզի սորվեցնիմ, ըսի։ Է՛շօղլու, ըսավ, քեզի պես հետ գալուս՝ Այիշեին կերթամ։ Երվանդը ճերմակ Վարսենիկը պըտը առնե ըսելով՝ Այիշեեն վազ անցավ։ Տահա պաշխա բաներ ալ ըսին ամա, լեզուս առաջ չեթար քի ըսիմ։ Հուշտին վրա նետվեցա տե, Հակոբը չձգեց։ Քյոռ-գինով էին...
Անսովոր զայրույթ մը ցնցեց ողջ մարմինը ու նույն ատեն ախտագին հետաքրքրություն մը, գեշ հուզումի մը հետ կորոտար հոգվույն խորը։ Ամբողջ կյանքի ընթացքին՝ թույլ չէր տված, որ որևէ մեկը կռնակեն իսկ անարգև իր սիրած, հարգած էակները։ Սիրտ տղու հոգին ալեկոծ ծովի պես կմռընչեը, կգոռար։ Աչքերը կփայլատակեին կատաղութենեն ու վայրկյան մը ատեց նաև այդ ճեվելեկին լակոտը, որ կհամարձակեր կրկնել լսածը։ Ընդերքներուն մեջ՝ խուլ ցավով մը