կտառապեր ու այսուհանդերձ կուզեր հետին մանրամասնությունները լսել։ Քաղքի կոպիտ մարդու վայրագ կիրքը տարիներու քունե հետո սաստիկ ալիքներով կարթննար ու մարմինը կսարսեր։
— Ծե՛, լսածդ ըսե, կըսեմ քեզի,— ըսավ ակռաներուն մեջեն։
— Չըսվիր քի՝ ըսիմ,— ըսավ ճեվելեկ Սարգիս ակնարկը պահելով, կշտե ճերմակ Վարսենիկը սանկ, ճերմակ Վարսենիկը նանկ... կըսեր փուշտը...
Զայրույթեն ճեվելեկին ուսերեն բռնեց ու նետեց գետին։ Գունատ, դողդոջուն, խելակորույս սկսավ մեծաքայլ վազել։ Կվազեր՝ իր կրքին հետ, իր զայրույթին հետ մաքառելով, ջանալով զսպել ինքզինքը։ Խորունկեն կզգար, թե վայել չէ իրեն չափվիլ Գող-Տոնիկներու հետ։ Ծառի մը տակ կեցավ, իրիկվան արևին մեջ ու շունչ առավ։ Տոթը կնեղեր զինքը։ Մտքերը խելապտույտ արագությամբ կխուժեին ուղեղին մեջ, կպարեին։ Անցորդ մը բարևեց զինքը ու ինք չկրցավ բնական կերպարանք մը տալ դեմքին։ Մարմինը կհիշեր զա՛յն, հր զմայլելի իրանով, իր անուշ սիրականը։ Դեռ պզտիկ աղջիկ մըն էր՝ այն հեռավոր գիշերվան ընթացքին, երբ այդ մութ լեղակագույն աչքերուն մեկ ակնարկով անբուժելիորեն խոցեց իր սիրտը։ Չորս տարի վերքը ներս են արյունեցավ, խորունկցավ, հինցավ։ Ինչ ղաման, սև գիշերներ կային։ Ուսանողի իր նեղ անկողինին վրա՝ երեսն ի վար կպառկեր ու իր անդամներուն մեջ խուլ ուժգնությամբ մը կբաներ, կկոտտար այդ ցավը։ Մարմինը տառապանքով կհիշեր անոր ձայնին ելևէջը։ Մութին ու լռության հատակեն՝ քաղցր խոխոջյունի մը պես կբարձրանար մատղաշ աղջկան այդ նուրբ, անուշ, աննմանելի ձայնը ու կարծես կհոսեր իր վրան։ Ու միայն ձայնը չէր, այլ բառերուն ընկերացող փոքրիկ շարժումները, դիմագծերու հազիվ նշմարելի տեղափոխությունները, մութ լեղակացույն աչքերուն աստիճանական լուսավորությունը, շրթունքներուն կծկումը, ժպտին ծլարձակումը կհիշեր խորին տվայտանքով մը, խղճահարությամբ, հանցավոբ ըլլալու դառն գիտակցությամբ մը՝ քանի որ ամեն անգամ ահարկու ցանկություն մը կարթննար մարմնին մեջ ու երևակայությամբ կմեղանչեր։