րական հոգնության և կամ բարձրաղաղակ, անսանձ հեշտոթյան աժան շռայլումի մը, աղմկարար շենության մը, որ կեղծ կհնչեր։
Հակած գրքին վրա, կփորձեր շարունակել ընթերցումը, դաշտային կածանե մը անցնող մեկուն պես, որ կնշմարե հեռանկարին յուրաքանչյուր մանրամասնութունը, այլ կհաջողի որոճալ նաև իր երազներուն փշուրները, միաժամանակ, երկու տարբեր մակարդակներու վրա։ Դուրսը նոյեմբերի խարխուլ անձրև մը կշարունակեր աղտեղությամբ տեղալ, իյնալ քաղաքին վրա՝ հին սավանի մը պես, ծանր ձայնով մը։ Կիրակի առավոտով երկիրը կթվեր հին ու տրտում։ Տողը հազիվ վերջացած՝ դուրսը, պատուհանին տակ, առիքեն կաթիլ մը կիյնար, մարդ չէր գիտեր ո՛ւր։ Հաջորդ տողին ուրիշ կաթիլ մը։ Հետո ուրիշ կաթիլ մը ևս։ Նույն խուսափուկ երկվայրկյանին իր ուշադրությունը կառչած կմնար կարդացած տողին, այդ կաթիլին, քաղաքի կյանքին՝ կիրակնօրյա այդ ժամուն ու երազի մը ծվենին։ Ու գուցե դեռ ուրիշ զգայնություններու։
Անշուշտ միայն զինքը շրջապատողներուն հանցանքը չէր, եթե կյանքը տարբեր էր։ Տարբեր ու սովորական, արձակունակ։ Երբեք այսպես չէր երևակայած վերջին տարին զայն, այս հինավուրց ու շքեղ քաղաքին մեջ՝ իր հապաղած պատանությունը։ Վերադարձը հաղթական արշավի մը պիտի նմաներ։ Ամեն ինչ երգ պիտի ըլլար ու գարուն։ Պիտի վերադառնար անշշուկ ու մեկեն իր ներկայությունը պիտհ պայթեր, գոռացող երգի մը պես։ Բազկացած պիտի ընդունեին զինքը՝ ինչպես երկնքին բարիքն ու այգիներուն կութքը։ Վերջին հիշատակը անշուշտ այդ ծաղիկներե բեռնավոր պատեն էր, ուր երեկոն կհոսեր մեղմորեն՝ ինչպես խորունկ ու վեհափառ գետերը կհոսին։ Հաղթական բանակներու դրնդյունը կարծես կլսվեր հարավեն ու արևելքեն։ Գուցե որովհետև հետ֊մհջօրեն անուշ էր, հաղորդության լուսացայտ խորանի մը պես հեռանկարը կբռնկեր, եթե այդքան մոտ կթվեր ազատությունը։
Աոաջին անգամ չէր, որ երևակայությունը շեն մտրուկի մը պես կսուրար ազատության ճամբաներեն։ Ու վերադարձի գաղափարը միշտ հարսանեկան շրջազգեստի փրփուրներուն, ճերմակ ժանյակներուն հետ հեռավոր առնչություն մը ուներ։