փարիզյան պարբերականե մը կտրած՝ ֆրանսերեն գրող հույն բանաստեղծի մը նկարը։ Այդ բանաստեղծը կկոչվեր ժան Մորեաս։ Այդ ժամուն, այդ եկեղեցիին պատին տակ, ահա ինչ որ հիշեց, իրենց տունը հիշված անուններեն մեկը։ Հարյուրավոր նման անուններ կհապաղեին մտքին մեջ։
Օրինակ, հազիվ տասը տարեկան էր, երբ հայրը, օր մը, մեկում հետ կխոսեր անգլիացի կաղ մեծ բանաստեղծի մը մասին, որ իր երկրեն հոգնած՝ եկած էր իր կյանքը ընծա բերելու հույն ազատագրական պայքարին։ Բանաստեղծը կկոչեր Լորտ Պայրըն ու իր զոհաբերման վայրը Միսոլոնկի։ Այս երկու անունները ամբողջ բանաստեղծություն մը թված էին միշտ իրեն։ Դույզն հպարտություն մը ևս կար անշուշտ այս բոլոր հիշողությանը մեջ, պատկանած ըլլալ ընտանիքի մը, ուր նման անուններ կարտասանվեին։ Գիտեր նաև Սալըզպրիի անունը և անոր համբավավոր խոսքը, որ բաված էր հորը աչքին անգլիացիները ատելի դարձնելու ցկատարած աշխարհի, Անգլիական մարտանավերը չես կրնար Արարատը բարյրանալ զարմանալի էր, փոքրիկ ճիգ մը բավեց, ըմբըռնելու համար՝ ինչ որ տարիներ առաջ անիմանալի խորհուրդ մը կթվեր։ Ու պզտիկ երջանկություն մը հետևեցավ այն ներքին լուսավորումին։
Եթե ինք չէր հանցավորը, անշուշտ զինքը շրջապատողներն էին։ Ոչինչ իր հույսերը կդիմավորեր իր ակնկալությանց համաձայն։ Սրնա՞ք գիտնալ միթե, այդ տարիքին, թե կյանքի մեջ ոչինչ երազի բյուրեղյա դեմքը ունի։ Կրնա՞ր գիտնալ միթե, հազիվ դուրս եկած աքսորի մառախլապատ գիշերեն, թե կյանքը աստիճանական հաշտություն մըն է իրականության հետ։ Իրավախոհություն մը, սակարկություն մը, զիջում, ինչ որ վերջապես ժպտուն վատութենե մը կուգա՝ հրաժարումներ, համակերպություններ, լռություններ։ Ու ամբողջ կարավանը սգավոր մեռելներուն, որ մեր հոգվույն պողոտաներեն կտողանցեն, լոկ խունկի բուրում ու շարականի ծվեններ ձգելով իրենց հետքերուն վրա։ Կկարծեր, թե վերադարձածին պես կյանքը պիտի որոտար շուրջը, ծառերը պիտի ծափեին ու իր ափերեն եկքանիկներ պիտի թռչեին դեպի իր հորը անծիր արտերը։ Մինչդեռ մեկեն մեռելները վերադարձան սարսափելի իշխանությամբ մը ու գրավեցին զինքը, իր