Այս էջը սրբագրված է

յալ սիրելիներու դեմքերուն, զանոնք պահելով անխախտ ու անսպառ բանաստեղծական լույսի մը ողողումի տակ:

Կռուփի հարվածն իսկ չլսեց, հարկաբաժնին դրան վրա, քանի որ անձրևը նույն աղտեղությամբ կտեղար միշտ, դուրսը, առիքին տակ, դուրսը՝ այդ վտիտ բակի ծառերուն վրա, երբ այդ աղջիկը մտավ ներս։

2

Երբեմն միակ ակնարկի մը մեջ կխտանա մարդկային էակի մը հայտնությունը: Միակ ակնարկի մը մեջ, մարդ կրնա կապտել մարդկային էակի մը գծած շառավիղը կյանքի անդունդին վրա։ Կրնա ըլլալ, որ աղոտորեն հիշեց թե՝ պետք էր սանրած ըլլալ զայն։ Այլ գրեթե հինգ տարին՝ երկար ժամանակ մըն է, մանուկի մը համար։ Ու քաղաքին մեջ՝ երկու ազգական ընտանիքները հեռուեն հեռու կբարևեին իրար։ Այլ ատելություններ կան, բխած ընտանեկան փուճ վեճերե, որ չեն տոկար մեծ վերիվայրումներու։ Արյունը իր օրենքները ու իր կանչերը ունի։ Ու հաճախ մարդ խորին զղջումով մըն է, որ կվերադառնա իր կլիմային։

Բարձր սրունքներու վրա ճոխ մարմնով աղջիկ մըն էր, գուզե քսանևհինգամյա։ Մեղմ քաղցրությամբ մը դիտեց զինքը ու ինը ստիպվեցավ ոտքի ելլել։ Ինչ որ առաջին վայրկյանեն իսկ հաճելի թվեցավ իրեն՝ տեսակ մը համեստ տրտմություն էր, որ հետո իմացավ, թե ամոթալի մայրութենե մը կուգա։ Կարծես հագուստները փոշեպատ էին ու կվարտներ ձեռքի պայուսակը գետին դնել։ Այժմ դիտելով անոր ընդհանուր կեցվածքը՝ կզարմանար, թե ինչպե՞ս անմիջապես չէր ճանչցած զայն։ Կհիշեր անոնց տունը, ճիշտ հունական թագին սահմանին վրա՝ ծովափը։ Տարիներ առաջ, երբ պատահաբար, երեկո մը, ընկերոջ մը հետ կանցներ հոդկե՝ սպիտակ պարեգոտով բարձրահասակ աղջիկ մը պարտեզեն ելած էր դուրս ու գինքը կանչած: Ինք անմիջապես սիրած էր զայն, վասնզի աղջկան ձայնը անուշ էր ու գիտեր, թե Պոլիս, երկրորդական վարժարան կհաճախեր։ Անունը տալով կանչած էր ինքը ու մոտավորապես ըսած թե՝ ազգականներ էին և թե իրենց հայրերուն վեճերը պատճառ մը չէին, որ չճանչնային