Այս էջը սրբագրված է

նիսկ չճանչնաս զայն։ Եթե եկողը փորձե մազերդ շոյել, ետ մի՛ քաշվիր ու եթե ըսե՝ թոռանդ խերը տեսնես, տիկին հնազանդ, ՅԱՎՐՈ՛ՒՄ, ճիշտ մարը կնմանի, ՍՅՈԻԼԻՆԻ պես մանչ եղեր ես, ծե՛: Շնորհակալ եմ, տիկին Մարիամ կամ տիկին Փառանձեմ, ըսե՛:

դ) ճաշի ժամանակ բերանովդ զանազան աղմուկներ մի՛ հաներ։

ե) Դրսեն եկած ատենդ՝ կոշիկներդ անմիջապես հանե ու թեռլիկներդ հագիր։

գ) Մազերդ սանրե օրը քանի մը անգամ։ Հագուստներդ խոզանակե ու ո՛չ թե ներսը։ Իջի՛ր բակ՝ կոշիկներդ ներկելու համար։

է) Ճեմիշին ջրի պարանը մի՛ մոռնար քաշելու ու դուռը դոցե, դուրս ելած ատենդ։ Մի մոռնար, որ բոլոր դռները միշտ պետք է գոզել։ Դուռը ըսածդ շինված է գոցելու համար։

Ը) Սեղանի վրա, եթե բանի մը պետք ունենաս՝ քովինեդ ուր ե, փոխանակ ոտքի ելլելու և առնելու։ Պատառաքաղ, դանակ, գդալ, անձեռոց և այլն շինված են գործածելու համար։

թ) Հագուստներդ, կոշիկներդ, գրքերդ և այլն ասդին անդին մի նետեր։ Ետևեդ միշտ մեկը չի կրնար պտտիլ ձգածներդ հավաքելու համար։

ժ) Վայելուչ երիտասարդ մը եղիր ընտանիքիդ պատիվ բերելու համար։ Փողկապդ խնամքով կապե, կոհակներդ միշտ կոճկե։ Գ՛ետինը մի նստիր։ Շուրջիններուդ ժպտե ու սիրալիր եղիր։

Ամե՜ն...

— Վերգին, կարդա՛ սըվիկա,— կըսեր մեծ մայրը պզտիկ մորաքրոջը, երբ քիչ մնաց պիտի մտներ ներս, մոռցած ըլլալով արդեն ցուցանակը։

Շունչը բռնեց ու ոտքերուն ծայրերուն վրա մեղմորեն տեղափոխվեցավ դրան ետև։ Սիրտը անհանգստությամբ կհնչեր: Խոշոր ուրախություն մը հուսացած էր՝ այդ ցուցանակը գրի առած ժամանակ։ Այլ ծածկված այդ դրան ետև, պզտիկ հանցավորի մը պես, դառն հիասթափություն մը մռլտաց, ձեռքերը խրեց գրպաններուն մեջ ու չամչնալու համար այդ անմիտ արարքեն, չուզելով խոստովանիլ իր ամոթը, մտովի սկսավ ինքզինքը համոզել: