կռվելու, եթե այդ րոպեին մեկը լկտի համարձակությունը ունենար հիշեցնելու, թե հավերժահարս մը չէր այդ էակը և ուրիշներու պես կրնար պնդություն կամ փորհարություն ունենալ։ Ավելի ուշ հանդիսավոր ապուշներ, որ իբր թե կյանքի խորունկ գիտությունը ունեին, դպրոցական գրասեղաններու վրա, կուզեին իրեն սորվեցնել թե կյանքի մերձենալու այս եղանակը կկոչվի վիպական կամ վիպապաշտ: Զայրույթեն պիտի պայթեր այդ հեք ուսուցիչը, երբ իր ընկերներուն զվարթ ու կարկաչահոս խնդուքներուն մեջ, ինք՝ ոտքի, հայտարարեց խոշոր ձայնով մը, թե՝ մարդիկ կան, որ ամենուրեք կղկղանք կտեսնեն ու կղկղանք կհոտոտեն և ուրիշներ, որ մղոն մը հեռուեն կզգան ծաղկած խնձորենիներուն բույրը։ Գուցե գործածած բառերը ասոնք չէին, այլ այս էր իմաստը։ Վասնզի շատ կանուխեն իր արյունը կբաբախեր գարնան քայլերուն հետքերով։ Գարուն կար դեմքին վրա ու գարուն կար ափերուն մեջ։ Արշալույսը հաճախ իր արյան մեջ էր ու իր ձայնին։ Գիշերը, որևէ գյուղի մեջ, խշտիկի մը վրա՝ քունը որքան ալ խորունկ ըլլար՝ կզգար, թե ցորենները անուշ աղմուկով մը կելլեին, պատռելով հողին կեղևը, թե ավիշը, փրփրուն ու անձայն, կմագլցեր տաք շունչով մը ծառերուն որ թփերուն է՛ն հետին շաքիլներուն մեջ։ Պտուղները կուտեին երկրին բեղուն արյունով։ Կզգար թոչուններուն սահանքը գիշերվան լուսազարդ ակոսներեն ու եզներուն հևքը՝ ախոռներուն մեջ։ Իր բոլոր շարժումներուն մեջ՝ երկրին ծածուկ բանաստեղծությունը կար ու եթե զգայուն էր բառերու մոգության, որովհետև անոնց կիսաթափանց շղարշին ետև՝ կզգար ողջ երկրին թրթռուն ներկայությունը։
Գարուն կար նաև Արուսյակի շարժումներուն մեջ, զարուն կար անոր ձեռքերուն վրա։ Ոտքի ելլելու ժամանակ՝ քիչ մնաց անոր կուրծքերը պիտի հպեին իր ծունկերուն։ Անոր ճերմակ չփակը պիտի պատռեր կարծես իր երիտասարդության լիութենեն։ Երկար ու անուշ հայացքով մը դիտեց զինքը ու վերջին անգամ մը ևս շտկեց փողկապին հանգույցը։ Դեմքին վրա զգտց անոր շունչը, որ կարծես զվարթ էր։
— Քաղաքն ալ այսպես էիր,— ըսավ մեղմորեն։— Առաջին տարին, ամրան արձակուրդին, երբ Պոլսեն վերադարձա, մայրիկիս հետ ձեզի այցելութչան եկանք։ Դեռ մեր ծնողները