Այս էջը սրբագրված է

շուշտ լավ չէր հասկնար այդ խոսքին իմաստը, բայց իգական նորազարթ բնազդով կզգար, որ այդ ստահակը խորապես անվանարկած էր զինքը։ Հիշեց մորը անձկությունները ուշ գիշերներուն, երբ դրան առջև կսպասեր իր վերադարձին՝ մինչ ինք անփութությամբ, պայուսակը թևին տակ, որևէ ընկերուհիի հետ կհապաղեր ասդին անդին։ Ու մորը խոսքերը այժմ միայն կստանային իրենց լրիվ նշանակությունը։

— Աղջիկ֊զավակ ըսածդ գիշերը դուրսերը ժուռ չի գար, աղջի՛կս...

Ու պարտեզներու պատերեն ծառերը կժպտեին։. Փողոցին մեկ մասը ոռոգված էր լույսով, մինչ մյուս եզերքը շուքի մեջ էր։ Թաղին աղբյուրը զվարթորեն կկարկաչեր գուռին մեջ ու մերձակա ծեր կաղամախիի մը վրա թռչուններու խումբ մը իրիկնային իր համերգը կուտար։ Ծերունի կիներ կաճապարեին եկեղեցի։ Ամբողջ թաղը կպատրաստեր տերունական օրվան։ Փուռի մը առջև, կիրակմուտքի սովորական բազմություն մը, գլխավորաբար կիներե բաղկացած, կսպասեր պղնձե կլայեկված ափսեներով փուռը տրված հավու կամ գառան խորտիկներուն։

Ի՞նչ կա,Վարսենիկ, — հարցուցին ընկերուհիները միաբերան։

— Բան մըն ալ չկա,— ըսավ։

Բայց արտասուքի կաթիլները կոպերը կայրեին։ Այժմ արդեն ստուգորեն կհիշեր, որ ուրիշ անգամներ ալ լսած էր, իրիկունները Փոս֊Աղբյուրեն անցած ատենը կամ որևէ փողոցի մեջ, այդ երկու անիծյալ բառերը— «Ճերմակ Վարսենիկ»։ Անշուշտ դպրոցի բոլո՛ր ընկերներն ու ընկերուհիները գիտեին, որ զինքը այդպես կկոչեն։ Ինչպե՜ս պիտի կրնար դասընկերներուն երեսը նայիլ։ Դեմքը ջերմության մեջ ու հոգին անձկալի կքալեր, բայց միտքը խելապտույտ արագությամբ կդառնար այդ զույգ մը բառերուն շուրջ։ Կհիշեր, որ երբ ավելի պզտիկ էր, ծերունի կիներ կսիրեին զինքը ու կըսեին մորը.

— Ձյունի պես ճերմակ, աղվոր աղջիկ մը ունիս, Աննիկ հանըմ...

Խուլ, ցավառիթ հուզում մըն էր, որ կսեղմեր կոկորդը, կուրծքը կուռեցներ։ Կարծես ամբողջ քաղաքը երեսին կպո