տեղի նշենին ու անոր ծլարձակ, ծաղկաբեռն ճյուղերը, գարնան, ննջասենյակին ապակիներուն դեմ։
Երբ թեյը վերջացուց՝ երկնցավ անկողնին մեջ ու աչքերը փակեց, մոռնալու համար օրվան բոլոր դեպքերն ու անձկությունները։ Մորաքրոջ ձեռքը, սակայն, կթափառեր ձեռքերուն, վարսերուն ու դեմքին վրա։ Այդ վիճակին մեջ էր, որ շունը դանդաղորեն նվաճեց զինքը։ Նախ անտեսանելի մատներով խաղաղեցուց իր զայրույթը, հետո փակեց կոպերն ու ակնարկը, թույլ տալով որ սիրտը տրոփե ու արյունը խայտա երակներուն մեջ։ Ու երբ քունի ու արթնության սահմաններուն վրա մորաքույրը ծռեցավ վրան ու աչքերը համբուրեց, իրեն թվեցավ, թե իրենց պարտեզին նշենին էր, որ կհպեր դեմքին, իր բուրավետ ու ձյունագեղ ծաղիկներովը։
7
Ծագող լույսին հետ իրեն թվեցավ, թե վերագտած էր իր ազատությունը։ Ընդոստ ելավ տեղեն, շապիկը նետեց ու գնաց ծորակին տակ՝ վիզը, ուսերն ու կուրծքը լվալու։
Առավոտը արքայական էր ու զվարթ։ Ներսեն դեռ՝ մարդ կզգար, թե դուրսը առողջ ցուրտ մը կար ու թե քիչ հետո արեգակը պիտի տաքցներ երկիրը։ Վերստին իրեն կթվեր, թե ո՛չ անցյալի բեռը կար ուսերուն վրա, ո՛չ ալ ապագային վախը հոգվույն խորը։ Վերադարձեն ի վեր առաջին անգամ ըլլալով, առանց կանխորոշումի, առանց կանխամտածման սկսավ սուլել ու այդ սույլը անուշ էր շըթունքներուն վրա, վասնզի մորը սիրած երգերեն մեկն էր։
Առանց մարդու ուշադրություն ընելու, սահեցավ դուրս, ձեռքերը խրեց գրպաններուն մեջ ու կիրակին իր ուսերուն վրա ձգեց իր ծիրանի պարեգոտը։ Ամեն ինչ դյուրին կթվեր այժմ ու կծիծաղեր, մինակը, նախորդ գիշերվան միջադեպին վրա։ Մեծ մորը խոսքերը ավելի քան անիմաստ ու անտեղի էին, անշուշտ, և իր բարկությունը զուր էր։ Բոլոր զինքը շրջապատողներեն լավ կճանչնար ինքզինքը ու գիտեր, թե հայլազ մը չէր ինչպես կըսեր այդ ծերունի կինը։ Այլ իր հոգվույն խորը զղչումի հետքն իսկ չկաը արտասանած խոսքերուն պատճառավ։ Իր պատասխանը, որ շըթունքներուն ծայրը