Այս էջը սրբագրված է

ուր տաճիկ Փաշաներ ու հանըմ էֆենդիներ շրջագայած էին տարիներով, այժմ մերն էր։ Աչքերս փակելով իսկ կրնայի նշմարել քարափն ու կապույտ ծովը։ Իրիկնային անուշ ծամեր կային՝ սերտ ողության սրահին մեջ։ Արևը մեղմորեն կծածաներ վրանիս, ավելի քան հաճելի ընծայելով ընթերցումը։ Երբեմն տողերը կփախչեին առջևես։ Աչքերս կբարձրացննի ու կդիտեի այդ բոլոր տղոց գլուխները։ Ու գուցե երջանկութենես էր՝ բոլորն ալ սիրուն կթվեին ինձ։ Մերթ ընդ մերթ որևէ մեկը անկարգություն մը կըներ ու անմիջապես, լռության հատակեն, կբարձրանար հսկիչին ձայնը, որ կարծես կտաքցներ սրահը։ Եթե գլուխս քիչ մը ծռեի՝ կնշմարեի թրքական գերեզմանատան սլացիկ նոճիները, որ է՛ն շքեղ արևին տակ իսկ չէիե բռնկեր։

Հոգիս այնքան զեղուն է հուզումով, որ կրնամ ժամերով գրել գեռ, բայց որքան ուշ է գիշերը։ Կարծես թե հեռուն երկինքը կսկսի պայծառանալ։ Ու եթե կանգ կառնեմ, քնատ ըլլալուս համար չէ, այլ որովհետև մոմս իր վերջին նշույլները կարձակե։

10

Դեկտեմբեր տասներեք

Հակառակ երեկ պատահած դեպքերուն ու մեր մոտալուտ մեկնումին՝ Արշամ երիտասարդ գազանի մը պես կխաղա մյուսներուն հետ, եթե կարելի ըլլա խաղ կոչել այդ կազմակերպված գզվրտուքը։ Ու ես կամովին առանձին՝ կջանամ հաշտվիլ մեկնումի գաղափարին հետ։ Բայց քանի կմտածեմ, այնքան անտանելի կթվի այս բաժանումը։

Ի՜նչ հաճելի էր կյանքը հոս ու որքան անկեղծորեն մտերիմ։ Ու ի՜նչ լավ տղաք կային։

Փաշային հովանոցին տակ նստած էի, երեկոյան արևին մեջ, գիրք մը ծունկերուս, երբ պզտիկ Զարեհը վարանելով մոտեցավ ինձ։ Իրողության մեջ, մեզմե հազիվ երկու տարա փոքր է, բայց այնքան քաղցր անմեղություն մը կա վրան, որ բոլորս ալ մանուկ կհամարենք զինքը։ Մեր գալուն երկրորդ օրն իսկ սկսավ մեր շուրջը թափառիլ։ Ու իր բարեկամությունը այնքան ինքնաբուխ էր ու հավատարիմ, որ ստիպեցանք որդեգրել զինքը։