Այս էջը սրբագրված է

հեստավորեը շաբաթ իրիկունները քանի մը հատ կճնկեին, տուն երթալե առաջ ու ոչինչ ավելի համեղ աղանդեր կրնար ըլլալ քան փուռը տրված գառնուկի գլուխը։

-Կարպիս,— ըսավ Հայրապետ աղա,— Բյուզանդիոնը» տուր նայինք...

Դանդաղությամբ ակնոցները տեղավորեց, բացավ Բյուզանդ Քեչյանի համբավավոր պահպանողական թերթը ու սկսավ աչքե անցնել պայմանագրական քրոնիկը,-ի՞նչ կանցնի կդառնա։Բայց քանի մը վայրկյան չանցած՝ սրտնեղած ծալլեց ու գրպանը դրավ։ Ազատական գաղափարներու տեր, մանավանդ քանի մը տարիե ի վեր տհաճությամբ միայն կկարդար կղերա֊հետադիմական հրապարակագրին ծանրախոհ ու ներհուն հոդվածները, որ հաճախ «Թայմզի» կամ կիսապաշտոն «Թանի» տեսակետները կկրկնեին, հարմարեցված Բարձրագույն Դրան քաղաքականության ու շահերուն։

Նարկիլեն վերջացնելու վրա էր, երբ իր բարեկամներն մեկը, ծեր կալվածատեր մը, գավազանին կրթնած մոտեցավ։ — Բարինկուն, Հայըապետ,— ըսավ հոգնած ձայնով մը ու հապաղելով,—թավլը մը կնետի՞նք կո...

Հայրապետ աղա բարձրացավ, մտավ գրասենյակ, կարգ մը հանձնարարոլթյուննեը ըրավ գործակատարին, ասդին անդին ակնարկ մը նետեց ու ավելացուց.

— Կարպիս, նորեն շատ կանուխ չգոցեք։ Քավաքլցի Շերիֆը գա նէ՝ կըսես քի ֆայզը հարյուրին ութեն պակաս չըլլար...

— Փեք աղեկ, Հայրապետ աղա,— կրկնեց Կարպիս նույն մեքենական հաճոյակատարությամբ:

Առևտրականները ու էսնաֆները հետզհետե կքակվեին։ Քաղաքը աստիճանաբար կհագներ իր կիրակնօրյա հագուստը։ Արևը կամաց-կամաց կհսվաքեր իր ծիրանի շրջազգեստին փեշերը: Եզան կառք մը աղմկելեն ու ճռնչալեն կանցներ։ Ապա մը սուրը շարժելեն, ու թուրք զինվորականներու հատուկ հպարտ հանդիսավորությամբ սահեցավ գնաց։ Հույն գյուղացի կիներ բարձրաձայն խոսելով կերթային դեպի հունական թաղը։ Աջ ու ձախ բարևելով Հայրապետ աղա ու իր բարեկամը տնտնալեն ուղղվեցան դեպի Փոս֊Աղբյուրը, անշուշտ խորապես զգալով գավառական քաղաքին քաղցր շա