կյունեն ալ որ մարդ մոտենա այս հարցին՝ ստիպված է եզրակացնել, թե ամուսնությունը կզեղչե իր երիտասարդությունը։ Ու է՛ն զորավոր մարդն իսկ՝ ուշ կամ կանուխ կմաշի- կնոջ կրավորական ու լուռ համառութենեն ։ Կին ըսածդ ծովու պես է, անհեղլի ու մնայուն։ Անընդհատ կբախի իր եզերքներուն, մերթ մեղմորեն, մերթ շառաչելով ու կհաջողի կորցներ ադամանդյա խիճերն իսկ: Ամուսնացած կինը ո՛չ խոյանք ունի իր հոգվույն խորը, ո՛չ ալ բանաստեղծություն։ Ընտանեցած թռչունի մը պես է, որ իր վանդակեն դուրս ուրիշ հորիզոն չի գիտեր։ Պարապ տեղը չէ, որ զայն նմանեցուցած են հավու մը, որ օրն ի բուն իր վառյակներուն շուրջը կկրկըրա։ Իր միակ երազը այն է, որ տղամարդուն ևս կտկտալ սորվեցնե ու տարաբախտաբար մարդիկ կան, որ կընդունին այս ճակատագիրը։ Ու գեթ զվարթ քաջություն չունին, այգուն, աղբակույտին վրա ելլելու, աքաղաղի պես ու իրենց զորությունն ու հրճվանքը աղաղակելու արար աշխարհին՝ կուկուլիկու...
բ) Ինձ կթվի, թե գեշ ընկերակցություն մըն է ամուսնությունը։ Կնոջ համար անապահով կայան մըն է, իսկ մարդուն համար ընկերային պարտադրություն մը։ Կինը տկարություն է ու բեռ։ Բոլոր մեծ իրագործումները՝ առանց իրեն կամ հակառակ իրեն տեղի ունեցած են միշտ։ Առավելագույն պարագային լոկ հոգնեցուցիչ օժանդակ մը եղած է ան, զսպելով միշտ մարդուն հանդգնությունները, զայն միշտ մոտեցնելով երկրին։ Ու ամուսնացած կինը կիներուն վատթարագույնն է, քանի ոը կկռթնի օրենքին, բարոյականին ու հանրային կարծիքին։ Ու այս բոլորեն զատ, սարսափելի զորություն մը ունի մարդուն վրա՝ իր հղացած զավակներուն պատճառավ։ Երբեք կարելի չէ իրավունք ունենալ կնոջ դեմ, ինչպես որ մարդ իրավունք չի կրնար ունենալ մահվան դեմ։ Քանի որ կինը դաժան իրականությունն է, երկրին ծածուկ ու ավանդական ուժն է, որ ուշ կամ կանուխ կկոտրե մարդուն սլացքը: Հավատացած եմ, թե մարդը պիտի կարենար աստղերը գետին ձգել՝ եթե կինը իր քղանցքներեն վար չքալելու քաջությունը ունենար։ Երիտասարդ աղջիկ մը, որ դեռ ժանիքներ չունի, որ իր ուսին դեռ ուռկան չունի, ահա ի՜նչ որ կտենչա հոգիս։ Բայց բոժոժը կապած թրթուրին պես՝ երի-