թար հորաքրոջը տղան Զարեհը ու անընդհատ գլուխը ետ կդարձներ ու գողունի կնայեր իրեն։ Ու Վարսենիկ ամեն անգամ կզգար իր զարմիկին աչքերուն խորը՝ նույն անբավ զմայլանքը, որ տեսած էր մորը դեմքին վրա։ Ու քանի կառաջանային՝ այնքան երկիրը զվարթ, գիշերը թեթև, կյանքը երջանիկ կթվեր։
—— Մտիկ ըրե, քա՛ քույրիկ,— ըսավ Սիրանուշ,— եթե քունս գա, զիս պիտի արթնցնես հա...
— Հա՛, անո՛ւշս,— ըսավ Վարսենիկ՝ թևը նետելով անոր ուսին ու զայն սեղմեյով իրեն։
Հրեական թաղին բաց պատուհաններեն սուր ու ճչան ձայներ կիյնային խորտ ու բորտ սալահատակին վրա։ Գիշերապահ մը, որ արդեն ելած էր իր հերթական պտույտին, քիչ մը անդին հնչեցուց իր ճոկանը՝ օարերուն վրա։ Հետո հայրը գլուխը դարձուց ու իր տոնական հանդարտ ձայնով ըսավ.
— Վարսենիկ, քիչ մը արագ քայեցեք, աղջիկս։
Ամբողջ իրենց խումբը աճապարանքով թռվռաց, լուսընկան այժմ ճիշտ դիմացնին էր ու աստղերու կույտեր կարծես պիտի վար թափեին, վերը, հեռուն՝ գերեզմանատան բարձրունքին վրա։ Լռության մեջ կլսվեր Աըշավիրին ստահակ ու անուշ ձայնը, որ երջանիկ իրմեն մեծ խոսակից մը գտած ըլլալուն, անընդհատ կկարկաչեը, քաղաքին ամենեն շուկատ ու փողոցային լեզվովը, նավահանգիստ եկող զանազան կարգի ու տեսակի շոգենավերուն վրա։
— Են չափուխ գացոզը,— կըսեր իր զվարթ դեմքը բարձրացուցած,— չորս պաճալը Նեմցեն է։ Տաճիկ մավունաճիները երլըրըմ կըսին կո։ Ամա ինտոր ծովը կճեղքե յա...
— Արշավի՛ր, հայրիկը եթե լսե՝ նորեն պիտի բարկանա, քանի անգամ ըսած է քեզի, որ այդպես չխոսիս...
Արշավիրր ձայնը քաշեց, բայց զարմիկին դառնալով ցած ձայնով ու համակրելի ծաղրով մը ըսավ.
— Պապաս կուզե քի Ստամպոլցիի պես խորաթիմ: Սարսուխ եմ ինչ է, տղաքը ճուրճինայի կելլեն հետո, օրիորդ չեմ յա, անա՞նկ չէ, Զարեհ...
— Հելպեթ տե անանկ է,— պատասխանեց Զարեհ ժըպտուն՝ սիրտը չկոտրելու համար։
— Գլուխ կուռցնեին կո պե, մինակ պապաս չէ քի, օրի-