կթափեին և որ չէին փարաներ իրենց առողջ ու աղվոր մարմինին կարգ մը մասերը ցույց տալ։ Մնաց որ ինչպե՞ս կարելի էր դիմադրել նորույթի հաղթական ալիքներուն։ Թաղքեն ճի որ ընեիր, Պոլսեն կլսվեր։ Արևելյան ճեպընթացը հաճախ, եվրոպացիներ կնետեր քաղաք։ Հույն հարուստ դասուն կիները խղճմտաբար կհետևեին Փարիզի նորաձևության ու թոհաֆիեի հայ վաճառականները պարտավոր էին գոհացում տալ իրենց հաճախորդուհիներուն՝ հայթայթելով ներսի ճերմակեղենի, մետաքսեղենի վերաբերյալ ամեն տեսակ նյութեր։ Հետո Պոլսեն եկած հարսեր կային, իրենց լայնեզր գլխարկներով, իրենց շնորհալի արդուզարդերով։ Անշուշտ կիները կշարունակեին տան գուլպաները հյուսել բայց տղամարդոց և տղոց համար։ Կնոջ փափուկ ու կիսաթափանց գուլպաներ կային այժմ, որ մինչև ծունկերը կբարձրանային։ Սկսած էին նույնիսկ ծնրակապ գործածել։ Սեղմիրանը վաղուց կար արդեն, մնացորդ մը 1900-ի նորաձևության: Դանդաղորեն քաղաքին խորունկ անցյալեն կբարձրանար ձերբազատված մարմիններով աղջիկներու շնորհալի փաղանդ մը, որ մասամբ գոհացում տալու համար տղամարդոց հետզհետե նրբացող ճաշակին, մասամբ ալ ետ չմնալու համար հույն կամ պոլսեցի աղջիկներեն, անընդհատ կջանար քաղցր ու անդիմադրելի ընծայել իր երիտասարդությունը։
Հազիվ բարևած Աննիկ հանըմը, տանտիրուհիին ակնարկը ինկավ Վարսենիկի վրա ու գամված մնաց։ Աղսաբեթ հանըմ հասակը շտկեց, ափերը դրավ մեջքին ու գրեթե բերանբաց ու խոր զմայլանքով մը դիտեց ղայն։ Ծեր, փորձառու, գեղեցկությունը, երիտասարդությունը, կյանքը հասկացող ու սիրող կնոջ բարի ու տաք աչքերը ուրախությամբ կցոլային։ Պզտիկ աղաղակներ կարձակեր, փորձելով կատակել, բայց իրողության մեջ, մեծապես ազդված այդ ծաղկածիծաղ գեղեցկութենեն ։ Հետո մոտեցավ ու ձայնով մը, ուր իրական գորով մը կգլդլար, ըսավ.
— Ամա՛ն, Աննի՛կ հանըմ, Աստված չար Նազարե պահեր, աս ի՜նչ աղվորցեր, մեծցեր, ճեվահիր դարձեր է աղջիկդ։ Վո՜ւյ, զավա՛կս, աղջիկ չէ, ճեյրան, տրունյա կուզեի է, երկնքեն ինկած ձունի պես հրեշտակ է, քա՜։ Ալքերուն նայե-