Այս էջը սրբագրված է

շոր էին։ Ամբողջ անձեն կհայտնվեր հանդարտ զորության ուժգին տպավորություն մը։

Դանդաղորեն ոտքերուն վրա պտույտ եկավ ու դեմքը դարձուց։ Հիվանդ անասունի մը պես էր, որ չի գիտեր, թե ցավը ինչ է և որ անձկությամբ կդեգերի, խուլ աղաղակներ արձակելով։ Եթե կզակը չսեղմեր՝ ինք ևս կրնար աղաղակել։ Ողջ հարսնիքի տան մեջ՝ անկյուն մը չէր գտներ, ուր կարենար հանդարտորեն իր անհանգստությունը որոճալ։ Զվարթ աղմուկ մը կար ամեն կողմ ու անվերջ երթուդարձ մը։ Տատանելեն գնաց պատուհանի մը առջև ու ձեռքերը գրպանը, դիտեց լուսնի լույսեն օծած պարտեզը։ Սերկևիլի ծառին վրա փտած ճյուղ մը կար, դաստակի հաստությամբ ճյուղ մը՝ որ տերևազուրկ ըլլալուն, տարածուն ու լայն ծառին մեջ, տգեղ բաց մը կթողուր։

— Նշանը մոռցեր է կտրել,— ըսավ մտովի։

Ու բնազդաբար ուղղվեցավ դեպի վարի հարկը՝ ծառը մաքրելու համար իր փտած մասեն, բայց կես ճամբեն ետ դարձավ՝ ետ վերադարձած ըլլալով հարսնիքի գիշերվան, հիշած ըլլալով՝ որ տունը լեցուն է հրավիրյալներով, որ միջնեկ եղբոր համար բացառիկ գիշեր մըն է։ Ու այդ ատեն միայն, առաջին անգամ ըլլալով, հետաքրքրվեցավ հարսնացուով։ Նո՛ւյն դանդաղությամբ, որ կհայտներ հոգու զսպված անձկությունը, կտրեց սրահը ու հորը մոտ՝ ազատ աթոռի մը վրա տեղավորվեցավ։ Օտար երկրե եկած մեկուն պես նայեցավ հարսին, որ լույսին մեջ, իր սպիտակ շղարշե հագուստներով, դեմքին թեթև քողով, ծաղիկներու փունջով՝ որ բազուկներուն մեջ կկրեր, կնմաներ նկարի մը։ Թուխ ու լեցուն աղջիկ մըն էր այսուհանդերձ, հաճելի երիտասարդությամբ մը։ Համակրելի դիմագիծ մը ու ջերմ լուսով օծուն աչքեր ուներ։ Ու հակառակ, որ տարիներե ի վեր կճանչնար զայն, առաջին անգամ ըլլալով նկատեց, որ աչքերուն տակ ցանի հատիկներ կային։

Հայրապետ աղա, որ քիչ մը հեռուն նստած էր, ժպտեցավ իրեն։ Իր երեց բարեկամին այդ Ժպիտը՝ իր անձկության ավելի մեծցուց։ Փորձեց սիրալիր հայացքով մը փոխարինել այդ ժպիտը, բայց զգաց, որ ուշացած էր։ Բարձրացավ ու գրեթե երկչոտությամբ մոտեցավ անոր, բայց առհասարակ սովո-