Այս էջը սրբագրված է

զումներ, որոնց անդրադառնալու ժամանակը չէր ունեցած, նուրբ սաստկություններով, կկոտտային անդամներուն մեջ։ Նաև բազմաթիվ դեպքեր կհիշեր, պզտիկ հաճույքներ, դաշտի ուրախություններ ու այս բոլորին հատակեն, իր աչքերուն առզև կհամառեր նույն քաղցր պատկերը,— կարծես թե կհածեր կապույտ ջրերու վրա կամ կարտացոլար իր Պանատոզի եզան խոշոր ու անուշ աշքերուն մեջ:

Ներսը՝ մեկեն աղմուկը գոցեց իր թևերը։ Աճապարանքով բարձրացավ վեր՝ ճիշտ երբ Առաջնորդ Սրբազանը արարողությունը կվերջացներ։

4

Վարեն վեր բարձրանաս, թե վերեն իջնես վար, կյանքի ավազուտքին վրա կհանդիպիս, ուշ կամ կանուխ, նույն դարանակալ թշնամիին,— սիրո։

Եղբորը ամուսնութենեն շաբաթներ հետո՝ Երվանդ նույն հիվանդ անասունի անհանգստությունն ուներ, որ տունեն կտաներ արտ ու արտերեն կբերեր տուն։ Մինչև, որ օգոստոսի վերջերը սկսան կալի։ Գիշեր մը հարման գնաց ու այլևս վար չիջավ։

Միջնեկ եղբորը ամուսնութենեն հետո՝ կալին ամբողջ հըսկողությունը մնացած էր իր ուսերոլն։ Լույսին ծագում են շատ առաջ կարթննար՝ որանները փոխադրող սայլերը ճամբու դնելու համար։ Անգամ մը որ սայլերը մեկնեինք խնայելու համար աշխատավորներուն, ձիերը կկերակրեր ու կտաներ ջրի։ Հետո լուսածագին հետ բանվորներուն քով կնստեր նախաճաշի ու անոնց հետ կսկսեր աշխատանքի։ Հետմիջօրեին էր միայն, որ բարձրադիր ու գեղջուկ տնակին մեջ քանի մը ժամ կմրափեր, սպասելով որ իրիկվան հովը բարձրանաու ելնելու ժամը հնչե։

Սկիզբները աշխատանքի տենդին մեջ՝ կկարծեր ընկղմել մարմնին խորունկեն բարձրացող սիրո հաղթական աղաղակը, Բայց քանի եղանակը կդիմեր իր լիության, քանի երկիրը կհևար իր ստեղծագործության բեռան տակ՝ այնքան մարմինը կտառապեր խուլ ցնցումներով։ Հետմիջօրեին մանավանդ, երբ տոթը կսաստկանար ու ողջ երկիրը կհևար քաղցր հոգ-