կը ձիերուն սանձերը քաշեց ու վազքը դանդաղեցնելով գրեթե պոռաց, աղմուկին պատճառով.
— Չալը-թեփեսիյի ցորենն է, մեկին տասը տա նե՝ աղեկ...
Երվանդ դեմքը դարձուց ու առանց պատասխանելու նայեցավ տղուն, որ ամչցավ իր ավելորդ խոսքին համար ու խարազանը թեթև մը շաչեցուց օդին մեջ, իր կամնակին հետ սուրալով ու կորսվելով ոսկի փոշիին մեջ։
Ո՛չ, դուն ըսե՝ այո՜, ես ըսեմ՝ ո՛չ։ Հովը դեռ բավական զորավոր չէր երնելու համար։ Բազուկները փարատելեն դեգերեցավ, կալին մեկ ծայրեն մյուսը, աչքին պոչովը քննելով ամեն ինչ։ Տափարակին եզերքը, բավական վար, եզան կամնակով ծեր աշխատավոր մը բակլա կկամներ, հին ժամանակի մարդ մըն էր, քսանհինգ տարիե ի վեր Սահակ աղայի ծառայության մեջ, այլևս մեռնելու, հանգստությամբ ննջելու իրավունքը արդարությամբ շահած, իր ծեր եզներուն պես բարի ու հեզ։
— Աս նայվանները ալ հելլաք եղած են,— ըսավ անատամ ծնոտը շարժելեն,— բանի յարար չեն ալ, ձեռքե հանելու է...
Արդարև ծեր ու նիհար էին, այլևս պատրաստ սպանդանոցի։ Երվանդ իր խոշոր ձեռքը դրավ անոնդմե մեկուն թիկունքի փոսին ու զգաց հոգնության խուլլ հևքը։ Անոնց աչքերուն խորը անասունի պարզ մահերու հեռավոր քաղցրությունը կար։
— Օխտը տարի կընե,— ավելցուց ծերուկը,— պապագ Ղումպաղեն բերավ։ Քյոռյանին տալիքի տեղ տված էր, վրան երկու ոսկիով՝ անուշի կապած էին...
Մտիկ ըսելով հանդերձ ծերուկին խոսքերը՝ Երվանդ կսպասեր հովին բարձրանալուն։ Բայց հովը կբարձրանա՞ր միթե։ Որտեղերեն վազելով պիտի գար ու հասներ Սահակ աղայի հարմանը: Նախ գուցե մյուս թաղի յալըն պիտի քերեր, ավազներուն վրա պիտի խաղար։ Հետո ծովեզերքը խաղացող աղոցը շուրջը պիտի դեգերեր, քիչ մը տաօնալեն պիտի տնտնար իսկելեի տաք փողոցներուն մեջ ու կրկին ծով պիտի վազեր: Անպատճառ սինակոկի պատերը պիտի լվար ու քիչ մը վերը, ծովի լոգանք առնող հույն աղջիկներուն անմեռոն մար-