մինները պիտի գգվեր։ Ատանկ շուն հով մըն էր։ ճամբուն վրա կարելի՞ բան էր, որ քանի մը տաճիկ աղվոր, դորապիյեի պես համով հանըմ-էֆենտիներու նամեհրամին չդպեր։
Ու երեք օրե ի վեր առաջին անգամն էր, որ իր աներես դեմքը ցույց կուտար։ Վարսակի երկու և ցորենի երեք կամնըված կալեր կային, դիզված ու պատրաստ երնվելու։ Ի՜նշ անուշ էր շուն հովին շունչը դեմքին վրա։ Կամաց մը կխաղար կուրծքի մազերուն մեջ ու հետո կելլեր վեր։
Քաղաքի խորունկներեն վերջապես հնչեց իրիկնաժամի կոչնակը ու ճամբուն վրա երևաց նախընթրիքին ծրարը բերող լակոտը։ Իսկ իրմեն առաջ լսվեցավ իր քաղցր սույլը։ Գլխաբաց ու բոպիկ՝ դեղին արահետեն կուգար, կեղծելով եկքանիկին երգը։ Սուր ու ցանկահարույց երգ մը։ Մեքենաբար Երվանդ գլուխը բարձուց, բայց անմիջապես հիշեց, որ լոկ այդ լակոտը կընա ըլլալ։
— Ծե՛, նեվելեկի փին,— պոռաց աշխատավոր մը,— ատամներդ քիչ մը չափուխ նետես նե չըլլար...
Կըլլա՞ր միթե նեվելեկին փինը մի այն տասներեք տարեկան էր, ու անգամ մը որ դաշտերը իյնար՝ գիշերվան մութին միայն տուն կվերադառնար։ Փորի վրա կպառկեր թավուտներուն եզերքը, որևէ ընկերոջ հետ ու կսկսեր ձայնը ձգել։ Ու համաձայն բարձրեն անցնող թռչուններուն երամակին իսքեթիի, սախայի կամ չալը-գուշուի պես կերգեր, հաճախ հաջողելով զանոնք թակարդը ձգել։ Կապոցը առաջին հանդիպողին հանձնելե հետո՝ եկավ իր բարակ ոտքերուն վրա տնկվեցավ Երվանդին դիմաց ու ծոցեն նամակ մը հանելով երկարեց անոր։
— Աղսաբեթ հանըմ ըսավ քի, գիշերը թող քաղաք իջնե ըսավ...
Երկու հոնքերուն միջև կոծիծ մը կար, որ կավրեր դեմքին ստահակ ժպիտը։ Շարժումներուն մեջ հավատարիմ շան ազնիվ հլության մը հետ՝ խեղկատակ բան մը կար։ Ու այնքան ակնկառույց էր իր երիտասարդ տիրոջ հանդեպ զգացած համակրանքը, որ այս վերջինը բիրտ շարժումով մը խառնեց անոր արդեն անկանոն մազերը ու վզին թեթև հարված մը տվավ։ Այդ փայփայանքը ստանալն ու մարախի պես ցատկելն ու անհետանալը մեկ եղավ։