զիստերը, որ լի էին։ Կնոջ նուրբ զգայությամբ մը կզգար նը վանգի մարմնին խորը տեղի ունեցող կռիվը ու գրեթե կզղջար ներկայությունը հայտնած ըլլալուն համար։ Թրքուհիներու հատուկ մեքենական շարժումով մը դեմքը պահեց ու մարմնին մութ գեղեցկությունը, գիշերվան կիսալույսին մեջ, ստացավ ավելի անդիմադրելի հրապույր մը։ Ու հանկարծ վագրի ճարպկությամբ մը բարձրացավ ու ուզեց հեռանալ, բայց Երվանդ բազուկներեն բռնեց զայն։ Դողդոջուն մատներով երեսը բացավ ու նայեցավ աչքերուն, ուր հեշտության ծարավը կփայլատակեր։ Կուրծքերը հուզումեն կելևէջեին ու պարանոցը կարծես վարդ կբուրեր։ Լուռ կատաղությամբ մը մարմինը ազատեց Երվանդին դողահար ձեռքերեն ու տաճկերեն ըսավ.
— Ձգեցեք երթամ, Երվանդ էֆենտի, մեղք եք, ձեզի վայել կին մը չեմ...
Ակնարկը պահեց, աչքերուն վրա ձգելով թարթիչներուն քաղցր շուքը: Ոտքի՝ Երվանդեն քիչ մը բարձր էր ու իր սլացիկ իրանը կդողար։ Կջանար ճերմակ ձեռքերը պահել ու չէր կրնար։
— Այի՜շե, Այի՜շե, գիշերվան կիսալույսին մեջ կուրծքերդ եթե բանաս՝ Հոբ երանելին անգամ կրնա դադրիլ իր ողբը եղանակելե։ Խուլ լռությամբ մը Երվանդ ձեռքը երկարեց, ջղայնությամբ ազատեց զանոնք շապիկին սեղմեն ու անհագ ախորժակով մը դիտեց զանոնք։ Պզտիկ ցունցերով կդողային այդ վարդ բուրող ծիծերը՝ իր խոշոր ձեռքերուն մեջ ու կզգար անոնց անուշ ջերմությունը։ Զարմանայի փափկությամբ մը կգգվեր անոնց թուխ պտուղները ու սիրտը մեծ տրոփյուններով կուրծքին տախտակը կծեծեր:
— Գացեք, գացեք,— կհծծեր Այիշե՝ փորձելով ծածկել զանոնք։
Բայց իր արյունը ավելի զորավոր ու ավելի ծարավի էր քան մարմինը։ Ու կարելի չէր դիմանալ։ Ճերմակ բազուկները նետեց Երվանդի պարանոցին ու շրթունքներուն վրա համբուրեց զայն։ Ամբողջ մարմնով կգալարվեր ու իր մարմնին գալարումներուն հետ կզգար տղուն մարմինը, որ կցնցվեր ու կպրկվեր, կմերժեր ու կընդուներ զինքը: