Այս էջը սրբագրված է

Հետո իր կուրծքերուն, զիստներուն ու թիկունքներուն վրա զգաց աղուն անոթի ձեռքերը։ Արտասովոր շռայլությամբ մը ու հշտության զարմանալի գիտությամբ մը տվավ իր ամբողջ ունեցածը։ Մարմանդին վրա ու իր սև հագուստներուն մեջ մարմինը սպիտակ ցոլքեր կարձակեր։ Կուրծքերուն մեջ սեղմեց Երվանդին խոշոր գլուխը։ Սրունքները բացավ ու զայն ընդունեց գերագույն հաճույքով մը, դողալով, ցնցվելով, պզտիկ ճիչեր արձակելով, չորս գիշերը կխլեր, նետելու համար հովին բերանը։

Բա՛րի գիշեր, ո՛վ գեղեցիկ, ո՛վ ներողամիտ, ո՛վ տիկին լուսնկա։ Եթե ուսերս բարձրացուցած ու գլուխս կախ ցալեմ՝ գորովով կռնակս կլուսավորես։ Ձեռքերուս վրա կհեղուս գիշերային արդար լույսդ։ Խոտերուն մեջ ոսկիի բեկորներու պես կցոլաս ու ջրերուն վրա ծաղիկ կբանիս։ Ո՛վ տիկին լուսնկա, ո՞ւրտեղեն կուգաս և ո՞ւր կերթաս։ Մարմարայի բացերը ո՞ր առագաստանավին հանդիպեցար ու Յալըն քանի՞ ժամ խաղալն հետո վերջապես հարմանաերը կլուսավորես։ Գայըքներուն մեջ քանի՞ հույն Փալիքարի պագիր ու քանի՞ հորի մեջ պատկերդ ձգեցիր, ո՛վ տիկին լուսնկա։

Այիշե մերկությունը ծածկեց ու փախավ, մինչ իր տակավին անհագ զգայարանքները հաճույքն կկոտտային։ Տատանելով բարձրացավ ու ուղղվեցավ դեպի քաղաք: Լուսնկան կողողեր իր ամբողջ մարմինը։ Հանցավոր հաճույքով մը կհիշեր ծառերուն մեջեն Այիշեին սլացող մարմինը ու զղջումը կխարազաներ կռնակը։ Ցուրտ դող մը թափանցեց ողնասյունը ու ցնցեց մեջքը։ Հոգին հոգնած էր իր անձկութենեն ու ննջելու մեծ պահանջ մը ուներ։ Միտքը սակայն նույն համառությամբ կդեգերեր նախ այդ անհավատ պոռնիկին ճերմակ մարմնին ու Վարսենիկի մատղաշ երիտասարդությանը շուրջ:

Կքալեր բռունցքը սեղմած ու քանի կհառաջանար այնքան զղջումն ու գայթակղության վախը ավելի սաստկությամբ կխարազանեին թիկունքները։ Հուզումը բարձրացավ կոկորդին ու առաջին անգամ ըլլալով երկար տարիներե ի վեր կըզգար, որ կրնա արտասվել։ Վարի շրթունքը խածավ ու զայրացավ հոգվույն տկարության դեմ։ Բայց զղջումն ու գայ-