Այս էջը սրբագրված է

յին անձրևները սկսան՝ թրջելով քաղաքը, խեղդելով կյանքի շեն աղմուկը։ Դպրոցին պարտեզին վրա տեղատարափը կիյնար աղմուկովս ստեղծելով դասասրահներուն մեջ անձկալի, ջղայնացուցիչ մթնոլորտ մը։ Բայց ի՛նչ որ իրապես անտանելի էր, ընթրիքին հաջորդող մեկ-երկու մամերն էին, երբ ողջ դպրոցը կընկղմեր անխզելի, խորունկ լռության մը մեջ։ Ո՞ւր էր իրենց զվարթ, ծովեզերյա տունը, ուր ծիծաղը կհընչեր ու կծավալեր ալիք-ալիք, ուր լույսը կշողար։ Հոս լոկ անողոք, անմեկնելի լռություն էր, որ կթագավորեր։ Զանգակը կհնչեր, անսխալ մեքենական, անկարեկիր ճշգրտությամբ մը ու ինք, իր ընկերուհիներու շարքին մեջ կորսված միություն մը, զրկված իր առանձնահատուկ անձնավորութենեն, պարտավոր էր բարձրանալ սանդուխները՝ լուռ ու գլխահակ, հանդիպելու համար իր անհյուրընկալ, նեղ անկողնին։ Ու ո՛չ քաղցր մպիտ մը կլուսավորեր գիշերը, ո՛չ ալ սիրելի ձայն մը իր անունը կուտար։ Լոկ հսկիչ օրիորդին ծանր ու հանդիսավոր քայլերն էին, որ ժամանակը կտեղադրեին նույն մեքենական ու անկարեկիր ճջգրտությամբ։

6

Դուրսը, պարտեզին վրա՝ եթե գարունը քաղքին ալեկոծ ծովուն պես խուժած չըլլար, եթե երդիքին տակ չես գիտեր, ո՛ր տաք ափերեն վերադարձող ծիծեռնակները չըլլային, եթե երեկ իրիկնամուտին՝ տնօրենուհին պատուհանեն այդ հրաշեկ ու մեծապսակ վարդերը տեսած չըլլար,— գուցե կարենար ննջել։

Ամբողջ մարմնով արթուն էր ու անդամներուն մեջ կզգար հեռուն ու շրջակայքը ծլարձակող, պաքթող, ալեկոծության բռնվող գարնան զվարթ բանաստեղծությունը։ Թեթև վերմակին տակ իզուր կջանար գտնել գիշերային սովորական խաղաղությունը։ Սրունքները երկարեց, բայց մերկ ոտքերը չգտան ի՛նչ որ կորոներ,— սավաններու զովությունը։ Ձեռքերը խաչաձևեց կուրծքին վրա, ամբողջ հասակովը երկնցավ կռնակի վրա, աչքերը փակեց,— բայց կարելի՞ էր միթե հեռացնել ծարավի անդամներեն արթնցող բնության խուլ կարոտը։ Ապրիլը վերջավորության երթալու վրա էր ու կհամա-