Այս էջը սրբագրված է

հրաշւսկերտ մը թվևցավ իրեն կաշեկազմ գրքերու շարքերով։ Ի՜նչ հաճելի էր մթնոլորտը, ի՜նչ ջերմ։

Բայց երբ վերջապես տնօրենուհին իր գրեթե ալեհեր գլուխը բարձրացուց թղթերուն վրա շեն ու անտարբեր հայացքը ձգեց վրան, վերստին զգաց անհեղլի իշխանությունն ու դպրոցին հանդիսավոր ցրտությունը։ Հարգելի, ազդեցիկ, անառարկելիորեն հեղինակավոր կին մըն էր ատիկա։ Դանդաղորեն բարձրացավ ու լռությամբ մոտեցավ իրենց։ Իր սիրտը վիրավորված թռչունի մը պես կդողար։ Գեթ խոսեին, բան մը ըսեին։ Սենյակի խորունկ լռության մեջ կլսվեր միայն շան կանոնավոր հևքը: Դեմքին վրա կզգար օր. Սարգսյանի և տնօրենուհիին ակնարկները։ Հետո տնօրենուհին բոլորովին մոտեցավ իրեն ու ձեռքին ծայրով իր կզակը բռնեց ու բարձրացուց։

— Ինծի նայե տեսնեմ, անհնազանդ օրիորդ,— ըսավ հատիկ-հատիկ արտասանելով բառերը։

Աչքերը բարձրացուց ու զգաց, որ կուրծքը կելլե։ Արցունքի կաթիլները կայրեին թարթիչները, մեկը կարծես կոկորդը կճանկռտեր։

— Հայտնի է, որ այս մյուս բարի-ծաղիկն է ընողը,— հարեց տնօրենուհին նո՛ւյն շատ հանդիսավոր ձայնով,- կարծեմ չեմ սխալից...

— Այո, ես էի,— հեծկլտազ Արմինե։

— Ինլո՞ւ չըսիր օր. Սարգսյանին, որ ընկերուհիդ էր ընողը,— ավելցուց՝ խոսքը ուղղելով իրեն։

Ի՞նչու պիտի ըսեր ու ի՞նչ իրավունք ունեին պահանջելու իրմեն, որ ընկերուհի մը մատնանշե։ Քաղաքը ո՛չ ոք կսիրեր մատնությունը։ Հպարտությամբ գլուխը բարձրացուց։

— Մեր քաղաքը մատնությունը չեն սիրեր,— ըսավ արցունքներուն մեջեն։

— Լռե՛ տեսնեմ,— ըսավ խստությամբ տնօրենուհին,— լեզուդ շատ երկար է, աղջի՛կս։ Տե՞սեք անգամ մը, հասակեն մեծ են խոսքերը։ Աղե՞կ, օր. Սարգսյան, ո՞չ մեկ ներում, ամբողջ տրված պատիժը կետ առ կետ գործադրեցեք...

Կոտրված, վիրավորված սրտով դուրս ելած էր տեսչարանեն ու վերստին գիշերը չէր կրցած քնանալ։ Դպրոցեն փախուստի, քաղաք վերադառնալու, ամեն ինչ ձգել հեռանալու