Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/107

Այս էջը հաստատված է

Հոսեյան Հասանի ազգականն էր։ Մինչ այդ իր ազգականներն արդեն կնքել էին իրենց մահկանացուն ու հերոսացել էին։ Ռաշիդը, որ տարիքով նրանցից բավականին մեծ էր, թողեց ընտանեկան տաքուկ անկյունն ու գնաց պատերազմ։

Պետք է ասել, որ Երևանի Ջրաշեն գյուղից, որտեղ ապրում էր Ռաշիդը, մի քանի հոգի գնացին պատերազմ ու մեծ հարգանքով ու պատվով վերադարձան, բայց բոլորի սրտում Իսոյի, Թեմուրի, Հասանի ու մեր մյուս հերոսների անուններն էին, որ նրանց հիշատակը պետք է վառ պահվի ու պետք է նրանց համար վրեժխնդիր լինել։

Ռաշիդը մասնակցեց բազում մարտերի։ Ամեն անգամ, երբ մի քանի օրով գալիս էր տուն, անպայման փորձում էր հանդիպել Ազիզ Թամոյանին, խորհրդակցել, իմանալ համայնքի, եզդի մյուս ազատամարտիկների մասին և նոր միայն վերադառնալ պատերազմի դաշտ։

Ռաշիդը զինակիցների և մարտական ընկերների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում, և պատահական չէր, որ նրա նույնիսկ մեկ-երկու օրով ճակատից բացակայելն զգացվում էր։

Երկար տարիներ լինելով ճակատում, տանելով ֆիզիկական ու հոգեկան դժվարություններ, ռազմաճակատում, ինչպես ասում են, ծնկի չեկավ, սակայն, պատերազմի վերջում չդիմացավ ու դասվեց մեր ժողովրդի այն զավակների շարքը, ովքեր համարվել և համարվելու են Արցախի ազատության և Հայաստանի սահմանների պաշտպանության համար պայքարածներ ու անմահացածներ։