Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/11

Այս էջը հաստատված է
Մարտական ուղի

Ազատամարտիկ Ազիզ Ամարի Թամոյան՝ ծնված 1933 թ., կրթությունը՝ բարձրագույն։

1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։

1990-ից Զովունի գյուղում և Երևանի պետհամալսարանում կազմակերպել է տասնյակ հանրահավաքներ, որոնց մեջ ընդգրկել է նաև եզդի երիտասարդների, որոնք մասնակցել են Արցախյան ազատագրական պայքարին։

1990 թ մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանության մարտերին։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ոսկեպարի պաշտպանությանը։ Եզդի ազատամարտիկների հետ համագործակցել է «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ, որին օժանդակել է զենքով և զինամթերքով։ Ազիզ Ամարի Թամոյանը հանդիսանում է ՀՀ «Ազատամարտի վետերանների միության» խորհրդի անդամ։

«Սասունցի Դավիթ»
կազմակերպության նախագահ՝
Հ. Հովսեփյան