Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/113

Այս էջը հաստատված է

ԳԵԼՈՅԱՆ ՏԻՏԱԼ

(1976-1997)


Ինչպես ասում են 1997 թիվը «շարունակում էր» իր գործը՝ եզդի համայնքն իր հերթական զոհն ունեցավ, բայց ոչ թե անմիտ, այլ իմացյալ։ Իր երկրային կյանքն ավարտեց Տիտալե Շավոն։ Եզդիերենում «տիտալ» նշանակում է գեղեցիկ, բարակիրան, բարձրահասակ։ Տիտալն ինչպես իր բոյ ու բուսաթով, այդպես էլ իր էությամբ ու բնավորությամբ գեղեցիկ ու վեհ էր։ նա իրեն հենց այդպես էլ դրսևորեց հայոց բանակում, ուր արդեն տարծվել էր եզդի հերոսացած ազատամարտիկների ու զինվորների փառքը։

Ծնվեց ու պատանեկան կյանքն ապրեց ու անցկացրեց նախկին Մասիսի շրջանի Ռանչպար գյուղում։ Չնայած պատանի էր, որ իր շատ ու շատ հասակակիցների նման զորակոչվեց, բայց իր խիզախությամբ, արիությամբ ու մարտունակությամբ տարբերվում էր շատ ու շատերից։ Ով էլ որ ճանաչում էր Տիտալին, նրա մասին լավ կարծիք ուներ ու վստահ էր, որ պատրաստի զինվոր է զորակոչվում բանակ, ում նմաններն իսկապես պետք են նրան, քանի որ Տիտալն ու իր նմանները պետք է պահեն հայոց բիբլիական ու ազատատենչ հողը…

Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններն էլ պաշտպանության ու աջակցության կարիք ունեին, և նման շրջաններից մեկն էր Մարտակերտն է, ուր ծառայեց, սահմանները պաշտպանեց ու հերոսական մահով իր կյանքն