Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/117

Այս էջը հաստատված է

ՇԱՄՈՅԱՆ ՆՎԵՐ

(1977-1997)

1997 թվականին կյանքից շատ եզդի զինծառայողներ հեռացան, ովքեր ծառայեցին երկրին, իրենց ներդրումն ունեցան հայոց բանակի կայացման ու հայոց հողի պաշտպանության գործում։ Դրանցից մեկը Նվեր Շամոյանն էր, ով նախկին Մասիսի շրջանի Խարբերդ գյուղի բնակիչ էր։ Հարազատներն ու հարևաններն ու ծանոթները շատ լավ են հիշում Նվերին զորակոչելու օրը, երբ նա տրամադրված գնում էր բանակ ու ասում.

— Էլ ի՞նչ տղա, որ չգնա բանակ, չծառայի ու վառ չպահի մեր զոհված ու անհետ կորած հերոս տղաների հիշատակը…

Ինչպես որ իր սերնդի շատ ու շատ տղաների, իրեն էլ վիճակված չէր երկար ապրելու, ունենալու ընտանիք և վայելելու կյանքի հաճույքները։ Նա և իր նմաններն իրենց հաճույքն ու հպարտությունը գտան պայքարելու,երկրի սահմաններին տեր կանգնելու, եզդի ժողովրդի փառքը տարեծելու ու անմահմանալու մեջ։

1997 թվականի հունիսի 12-ին նախկին Կրասնոսելսկում Նվերե Սուրենը դարձավ հավերժի ճամփորդ ու իր վերջին հանգրվանը գտավ Խարբերդի գերեզմանատանը։ Ինչպես արցախյան պայքարի ու պատերազմի բոլոր ոչ ողջ հերոսների, այնպես էլ Նվեր Շամոյանի գերեզմանը կա և կմնա ուխտավայր՝ ազգասեր ու հայրենասեր մարդկանց համար։