Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/121

Այս էջը հաստատված է

ՀԱՋՈՅԱՆ (ԹԱՄՈՅԱՆ) ՍԱՀԻԴ

(1972-1997)

1997 թվականին կյանքից հեռացավ նաև Ազիզ Թամոյանի որդին… Սահիդի մահն աննկարագրելի ցավ ու կսկիծ պատճառեց ոչ միայն ծնողներին ու հարազատներին, այլև զինակիցներին ու իրեն ճանաչողներին…

1988 թվականին, երբ սկսվեց եզդի ժողովրդի անվան վերկանգնման շարժումը, որն, ինչպես բազմիցս ասվել է, գլխավորեց Ազիզ Թամոյանն իր համախոհների հետ, ակտիվ և նվիրյալ մասնակիցներից էր պատանի Սահիդը, ով դարձել էր հոր՝ Ազիզ Թամոյանի իսկական օգնականն ու աջակիցը։

Ամեն անգամ, երբ Ազիզ Թամոյանն այցելում էր եզդի ազատամարտիկներին ու զինվորներին, բարձրահասակ ու գեղեցկատես, խիզախ ու անվախ Սահիդը հոր ուղեկիցն ու ընկերն էր։

Սահիդն իր հորեղբոր որդու՝ Ալիկե Ահմադի, քեռու՝ Օմարե Խըդըրի և շատ-շատերի հետ, ինչպես կարդում ենք Ազիզ Թամոյանի «Մենք եզդի ենք» գրքում, մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Լաչինի, Մարտակերտի, Ֆիզուլու, Ստեփանակերտի մարտերին։ Բոլոր մարտերում էլ նա իրեն դրսևորել է որպես անվախ ու խիզախ զինվոր ու մարտիկ։


Իհարկե, Ազիզ Թամոյանը շատ ու շատ կարող էր գրել ու ասել իր սիրելի որդու ու մարտական կենսագրության մասին, սակայն մարդկային համեստությունն ու Հայոց երկրի