Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/128

Այս էջը հաստատված է

քցում, դրանք որ իջան ինձնով զբաղվելու, վերտալյոտի մոտից տղերքը լրիվ փախան անտառ փրկվան»։ Լիլոն իր՝ պատերազմին մասնակցած լինելը համարում է շատ բարձր բան. «Շատ մեծ բան տվեց, ես իմ համար ոնց որ մի հատ ինստիտուտավարտ լինեմ՝ բարձրագույն. հիմի ես խոսում եմ, ասենք, դասախոսի, գեներալի, վաստակավոր դերասանի հետ, ես կրթված չեմ, բայց հիմի կարում եմ շփվեմ բարձրագույնավարտ մարդկանց հետ, ազնվությամբ եմ ասում, շատ լավ ա, է, դուք ձեր աչքի առաջ տեսաք, թե տեղացիները ոնց են գրկաբաց ինձ ընդունում՝ օ, եզդի Լիլոն էլ ա եկել… ես մի քիչ ուշացա ճամփին, տղերքն արդեն ասում են. գեներալն ասել ա՝ ու՞ր ա Լիլոն, չեկա՞վ, պարտադիր ես պտի գայի, ես պտի գեներալի կողքը ըլնեմ, Աստված չանի՝ մի բան ըլնի, ես իրա համար ամբողջ աշխարհը ոտքի կհանեմ, կհրկիզեմ… ու Մանվելը տարբերություն չի դնում՝ եզդի-հայ, տղաները միշտ ինձի ասում էին՝ Մանվելն ասել ա՝ զգույշ մնացեք, Լիլոյին բան չըլնի հանկարծ, մի հատ եզդի ունենք, լավ պահենք»։

«Հրապարակ» 6 սեպտեմբեր, շաբաթ, 2007 թ.


ՔՅԱՐԱՄԵ ԼԱԹՈ
(Քյարամ Գոլչյան)
(ՀՀ բանակի մայոր)

Ծնվել է 1957 թվականի մայիսի 6-ին քաղաքամայր Երևանում։ Դեռևս մանկուց Քյարմը դաստիարակվել է հայրենասիրությամբ և ազգային ավանդույթներով՝ քանի որ հայրը՝ Լաթոն, մասնակիցն էր Հայրենական մեծ պատերազմի։