Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/130

Այս էջը հաստատված է

անցել է Վլադիվոստոկ, Թբիլիսի քաղաքներում, ՈՒկրաինայում, Բելոռուսիայում և ներկայումս շարունակվում է Հայոց բանակում։ Ք. Գոլչյանը երկար տարիներ ծառայել է Երևան քաղաքի երերունի, Շենգավիթ, Արաբկիր համայնքների զինվորական կոմիսարիատներում, ՀՀ զինված ուժերում զբաղվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական հարցերով։ 1998-2001 թվականներին ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում զորամասի հրամանատարի տեղակալ։ 2001 թվականից առ այսօր ծառայում է ՀՀ ՊՆ Անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքի վարչությունում որպես ավագ սպա այլազգի զինծառայողների հարցերով։

Հայրենական Մեծ պատերամզի մասնակցի ու հաշմանդամի որդին, հայոց բանակաի զինծառայողը, հասկանալի է, չէր կարող իր մանակցությունը չբերել Արցախյան ազատմարտին։ 1993 թվականին, երբ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածն էր, Քարամ Գոլչյանը բազմաթիվ եզդի կամավորականների ու զինվորների նման, անձնուրացաբար նետվեց մարտի դաշտ ու մասնակցեց Լաչինի, Ֆիզուլու և Հորադիզի համար մղվող ռազմական գործողություններին, դրսևորելով արիություն ու քաջություն, միաժամանակ հպարատանալով իր ազգակիցների մասնակցությամբ ու սխրագործություններով։

Ռազմական գործողություններին մասնակցելու և անբասիր ծառայության համար պարգևատրվել է Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ աստիճանների, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, իսկ մինչ այդ խորհրդային մի շարք մեդալներով: