Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/136

Այս էջը հաստատված է

հանրապետության սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմին մասնակցելու համար տեղափոխվել է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ։ 1992 թվականին ընդունվել է միլիցիայի բարձրագույն իրավաբանական դպրոց։ 1995 թվականին ավարտելով ուսումը, աշխատանքի է անցել Արտաշատի ՆԳ բաժնում որպես տեսուչ։

1994 թվականին Անդո Կասոյանի հովանավորությամբ լույս է տեսել Արցախի և հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված եզդի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաօրացույց։ 2001 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ պարգևատրվել է հոբելյանական կրծքանշանով։


ԱՐՏՈՒՇ ՋԱԼԻԼԻ ԹԱՄՈՅԱՆ

(ԱՐՏՈՒՇԵ ՋԱԼԻԼ)

Մեզ սիրով իր կենսագրությունը ներկայացրեց նաև Արտուշ Ջալիլի Թամոյանը, որտեղ կարդում ենք.

«Ես` Արտուշ Ջալիլի Թամոյանս, ծնվել եմ ք. Լենինականում, ազգությամբ` եզդի։

1967-1977 սովորել և ավարտել եմ Լենինականի Պ. Դուրյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1974–1988 թվականներին զբաղվել եմ սամբո և ձյուդո ըմբշամարտով։ Նշված մարտարվեստների սպորտի վարպետ եմ։

1983-1988 թվականներին սովորել և ավարտել եմ Երևանի