Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/138

Այս էջը հաստատված է

«Փառապանծ մարտիկ» մեդալով, 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի հուշամեդալով, «Ռազմիկ Վասփլյան» մեդալով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Հայոց արծիվ» մեդալով և այլն։

ՇԱՔՐՈ ՄԱՋԻՏԻ ՏԵԼՈԵՎ

Պատերազմական գործողություններին մասնակցել է նաև Շաքրո Մաջիտի Տելոևը, ով մեկ ամիս մասնակցել է մարտական գործողությունների։ Այս ամենի մասին վկայում են որոշ փաստաթղթեր։ Այսպես. «Կոտայք» գումարտակի հրամանտար, մայոր Կ. Ս. Գիլոյանի տված տեղեկանքում գրված է. «Տրվում է Կոտայքի գումարտակի ազատամարտիկ Տելոև Շաքրոյին առ աայն, որ նա «Կոտայք» գումարտակի ՀՀ Շաքրոյե Մաջիտ ՊՆ թիվ 40 հրամանի համաձայն ս/թ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը գտնվել է Լեռնային Ղարաբաղում՝ մարտական գործողությունների»։

Պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես շատերը, այդպես էլ շարքային Շաքրոյե Մաջիտը կորցրեց առաողջությունը։

Պատերազմից հետո Շ. Տելոևը ծառայությունը շարունակեց հայոց բանակում պայմանագրային հիմունքներով։