Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/17

Այս էջը հաստատված է
Փորձված բարեկամություն

Եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս, եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

— Պրն Թամոյան, շնորհավորում ենք Ձեզ այդ բարձր պարգևի առիթով։ Որքան ինձ հայտնի է, Դուք առաջին եզդին եք, որ նման պարգևի է արժանանում․․․

— Այդ պարգևը թեև ՊՆ կողմից տրված է ինձ, իմ անունով է, սակայն այն առաջին հերթին պատկանում է մեր ամբողջ ժողովրդին բոլոր եզդիներին։ Այդ պարգևն Արցախյան ազատամարտում մեր փոքրաթիվ ժողովրդի ունեցած ակտիվ մասնակցության գնահատումն է։ Այդ մեդալը Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած հարգանքի վկայություններից մեկն է։ Եվ այդ նշանակալից փաստը