տեղյակ ենք պահում, որ 191-1918 թթ., վերջին ճշգրտվախ տվյալներով, 500 հազարից ավելի եզդի կոտորվեց թուրք և քուրդ բարբարոսների կողմից, ինչն առ այսօր չի դատապարտվել առաջադեմ մարդկության կողմից։ Հասկանալի է, որ հատկապես մասնագետների համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե կոնկրետ, որ բնակավայրերում և քանի եզդի է դարձել թուրքերի և քրդեի զոհը։ Այսպես, առաջին աշխարհամարտից առաջ, ըստ հավաստի տվյալների, Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 750 հազարից ավելի եզդի, ըստ վերոհիշյալ տվյալների որոնցից 500 հազարը սրի քաշվեց, իսկ մոտ 250 հազարը տեղաբաշխվեց այսպես.
Իրաք՝ Սինջար լեռան շուրջ, Մուսուլ, Ռնդավան, Ֆակիրների գյուղ, Ամադիա, Դհոկ, Լալըշ սրբավայր, Բաշիկա, Բահզան և այլ բնակավարեր՝ 100 հազար։
Թուրքիայի Բաթմանի և Դիրաբեքիրի նահանգներ` 120 հազար։
Սիրիայի Էլ-Կամիշլի՝ 15 հազար։
Արևելյան Հայաստան՝ 12.5 հազար։
Վրաստան՝ 3 հազար։
Մարդկային կորուստներից բացի եզդի ժողովուրդը ունեցավ նաև հսկայական նյութական վնաս՝ 350 հազար մանր և 48 հազար խոշոր եղջերավոր անասուն, կահ-կարասի, հողատարածքներ, արոտավայրեր և անձնական օգտագործման իրեր։
Կրկին ու կրկին դիմելով Ձեզ, եզդիները խնդրում և պահանջում են ճանաչել իրենց ժողովրդի հանդեպ գործած ոճրագործությունը։
Մենք պահանջում ենք մեր ժողովրդի հանդեպ գործած վնասների դիմաց արժանի հատուցումը լինի հավուր պատշաճի։
Օգտագործված գրականության ցանկ
«Էզդիխանա» ամսաթերթ, 2004., թիվ 8, 2005թ., թիվ 1:
Ա. Գոգե «Մեր ապուպապների ձայնը», Ե., 1997թ. եզդիերեն լեզվով:
Ա. Թամոյան «Մենք եզդի ենք», Ե., 2001 թ.:
«Էզդիխանա» ամսաթերթ, 2006թ., թիվ 2:
Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ` եզդիների ազգային պատմագիտության և աստվածաբանության դոկտոր պրոֆեսոր, ազգային կրկնակի հերոս՝ Ազիզ Թամոյան